ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման մեջ փոփոխությունև լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը։
Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ՝ ներդիր)։
Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանվել են ներդիր ստանալու համար կազմակերպության կողմից ներկայացվող փաստաթղթերը, որոնք ներկայացվում են պատճեն տարբերակով։
Նշված փաստաթղթերը ներկայացվում են լիցենզավորող հանձնաժողովին, որը անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը:
Արդյունքում հայտատուն ներկայացնում է միայն փաստաթղթի պատճենները, և լիցենզավորող հանձնաժողովը հնարավորություն չի ունենում պարզելու փաստաթղթերի իսկությունը և դրանք համադրելու բնօրինակների հետ։
Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։
Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։
-
Discussed
23.03.2020 - 08.04.2020
-
Type
Decision
-
Area
Transport, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6466
Print