Artur Hovhannisyan
20.03.2020
Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին:
Under development
3 - Agree
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության (բացառությամբ հարկային ստուգումների և ուսումնասիրությունների) շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ ընդունված և հաստատված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին կարող են իրազեկվել (ծանուցվել) էլեկտրոնային եղանակով:
Հարկ վճարողների էլեկտրոնային եղանակով իրազեկումն իրականացվում է վերջիններիս կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուղարկելու եղանակով:
Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուժի մեջ են մտնում հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերը հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Հարկ վճարողների կողմից էլեկտրոնային փոստի հասցեն հարկային մարմին չներկայացնելու դեպքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը տեղադրելու միջոցով, ինչի դեպքում այդ փաստաթղթերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 398-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքներով առաջադրված դրամական պահանջները կատարման ներկայացնելու ժամկետը առանձին դեպքերում հարկային մարմնի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել, եթե կներկայացվեն բավարար ապացույցներ, որ օրենքով սահմանված ժամկետում դրամական պահանջների կատարման չներկայացնելը կապված չի եղել պաշտոնատար անձի դրսևորած անգործության հետ կամ առկա է եղել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք(ներ):»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքներով ընդունված և անբողոքարկելի դարձած վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ:
Discussed
19.03.2020 - 04.04.2020
Type
Legal code
Area
State revenue
Ministry
State Revenue Committee
Views 7604
Print20.03.2020
Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին:
19.03.2020
Նախագիծը սպասված և ողջունելի է: Սակայն որոշ հանգամանքներ ինձ համար պարզ չեն: Մասնավորապես, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկային ուսումնասիրությունների ու հարկային ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից բացի հարկային վարչարարության ոլորտում մյուս բոլոր փաստաթղթերի նկատմամբ, թե՞ կա փաստաթղթերի կոնկրետ շրջանակ, որոնց դեպքում կիրառելի է ծանուցման էլեկտրոնային եղանակը: Եվ երկրորդ, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկ վճարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, թե՞ սուբյեկտների կոնկրետ շրջանակի: Արդյո՞ք հարկ վճարողները տեղեկացվելու են ծանուցումները հետագա էլեկտրոնային եղանակով եղանակով ներկայացվելու և համապատասխան էլեկտրոնային հասցե տրամադրելու հնարավորության վերաբերյալ, և վերջիններիս տրամադրվելու է ինչ-որ ժամկետ՝ այդպիսի դիմում ներկայացնելու համար, թե՞ սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած ծանուցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մտավախությունս պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային ծանուցման համակարգին կտրուկ անցումը հարկ վճարողների համար կարող է ոչ կանխատեսելի լինել և մեծ խնդիրներ առաջացնել, ինչպիսի պայմաններում գուցե սկզբնական շրջանում առավել նպատակահարմար է էլեկտրոնային ծանուցումը իրականացնել միայն հարկ վճարողի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմաններում, կամ ծանուցման էլեկտրոնային եղանակ սահմանել փաստաթղթերի կոնկրետ շրջանակի համար: