Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «ժամկետում» բառը
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 մասով.
« 6.1. Ընդերքաբանական փորձաքննություն
1) ընդերքաբանական փորձաքննությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից.
2) օգտակար հանածոների պաշարների գնահատմանը վերաբերող նյութերի ընդերքաբանական փորձաքննությանը կարող են ներգրավվել փորձագետներ,
3) ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերում բացահայտված թերությունների, դիտարկված բացթողումների դեպքում լիազոր մարմինն այն վերադարձնում է լրամշակման,
4) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հավաստվում է ներկայացված տվյալների արժանահավատությունը, իսկ փորձաքննության արդյունքում տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ,
5) ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող չափանիշները, սահմանում է լիազոր մարմինը: »
3) 8-րդ մասում «ընդունել որոշում» բառերից հետո լրացնել «ընդերքաբանական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ» բառերով:
Հոդված 2. Oրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով.
«25) Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգի սահմանումը».
Հոդված 3. Օրենսգրքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում:Վերականգնվող պաշարների արդյունահանում կարող է իրականացվել միայն սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
Հոդված 4. 17-րդ հոդվածում՝
- 1-ին մասը լրացնել նոր 24-րդ և 25-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«24) երկրաբանական ուսումնասիրության ծրագրին և օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանում է լիազոր մարմինը:
25) Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները և մեթոդական ցուցումները սահմանում է լիազոր մարմինը»:
2) 2-րդ մասի 3-րդ կետում «իրականացումը» բառից հետո լրացնել «, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ ըստ արդյունահանման փուլերի, բայց ոչ ավելի, քան 25 տարի, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի: Յուրաքանչյուր փուլի տևողությունը չի կարող գերազանցել 25 տարին: »:
- լրացնել հետևյալ բովանդակությանբ 1.1-րդ և 3-րդ կետերով.
«1.1) օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության է տրամադրվում մինչև 3 տարի ժամկետով և առանց երկարաձգման հնարավորության, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից ոչ ուշ քան 5 տարի առաջ.
3) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների և հանքային ջրերի արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ ըստ արդյունահանման փուլերի, բայց ոչ ավելի, քան 15 տարի, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի: Յուրաքանչյուր փուլի տևողությունը չի կարող գերազանցել 15 տարին: »:
Հոդված 6. Օրենսգրքի 28-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ .
«1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա, եթե՝
1) կազմակերպությունը չունի ժամկետանց հարկային և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.
2) առկա են նպատակային վարկային և գրավի մասին պայմանագրերի նախագծերը և դրանց կից հավելվածը, որն իր մեջ ներառում է ընդերքօգտագործման իրավունքով (ծրագրով և նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով և դրանց կից հավելվածներով) նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված նպատակային օգտագործման ծախսային ուղղությունները՝ համապատասխան բացվածքով և ժամանակացույցով (ամիս, տարեթիվ):»:
2) լրացնել հետևյալ բովանդակությանբ 1.1-րդ և 1.2-րդ մասերով.
«1.1 Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, ընդերքօգտագործման իրավունք կրողը լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմում: Դիմումում և դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածքը.
3) գրավադրվող ընդերքօգտագործման իրավունքի մասին և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները հավաստող և պատշաճ վավերացված փաստաթղթերը:
4) դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:
1.2 Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքը գրավադրման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:»:
3) 2-րդ մասի «լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց» բառերը փոխարինել «լիազոր մարմնի հաձայնությունը ստանալուց» բառերով.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընդերքօգտագորման իրավունք կրողը պարտավորվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմնին ներկայացնել տարեկան հաշվետվություն, որն իր մեջ պետք է ներառի `
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) կնքված նպատակային վարկային և գրավի պայմանագրով և դրանց ուղղված ֆինանսական ծախսերի հաստատված ժամանակացույցով տվյալ ժամանակահատվածում նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.
3) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հավելվածով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված և կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր.
4) աուդիտորական ընկերության կողմից տրված աուդիտորական եզրակացություն, որով հավաստիացվում է սույն հաշվետվությամբ և կից փաստաթղթերով ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը,
5) դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:»:
Հոդված 7. Oրենսգրքի 30-րդ հոդվածում`
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Վարչական ակտը բողոքարկումը չի կասեցնում այդ վարչական ակտի կատարումը: » :
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.
«6) ճանաչվել է սնանկ դատարանի վճռով և վճիռը մտել է օրինական ուժի մեջ.
7) ընդերքօգտագործման իրավունքի հիման վրա կնքված գրավի կամ վարկային պայմանագրով տրամադրված ֆինանսական միջոցները ծախսվել են ոչ նպատակային (ըստ հաստատված ժամանակացույցի) կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.
8) Սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքում գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ չի դադարեցվել հանքավայրի շահագործման աշխատանքները:»:
Հոդված 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «2-րդ մասին» բառերից հետո լրացնել «և 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին» բառերով:
Հոդված 9 Oրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին և 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան:»:
Հոդված 10. Oրենսգրքի 42-րդ հոդվածում՝ լրացնել հետևյալ բովանդակությանբ 2.1-րդ մասով
«2.1 Օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների վերգանահման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք տրամադրվում է 3 տարի ժամկետով և առանց երկարաձգման հնարավորության, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից ոչ ուշ քան 5 տարի առաջ:
2) 3-րդ մասում «խախտմամբ» բառից հետո ավելացնել «կամ ընդերքօգտագործողը չի կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 80%-ը» բառերը:
Հոդված 11. Oրենսգրքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Oրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենսգրքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով այն հանքավայրերի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 5 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքում հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Օգտակար հանածոյի պաշարների հաստատման ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որի դրությամբ կազմվել է ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և հաստատված պաշարների հաշվետվությունը:».
- 2-րդ մասի 5-րդ կետում «1-ին մասին» բառերից հետո լրացնել «և 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին» բառերով.
- 2-րդ մասը լրացնել նոր 12-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«12) սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման դեպքում սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:»:
Հոդված 14. Oրենսգրքի 50-րդ հոդվածում՝
- 1-ին մասը լրացնել նոր1-րդ, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.1) հանքավայրի պաշարների գնահատման համար հիմք հանդիսացած օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տեխնիկատնտեսական և տեխնոլոգիական հիմնարար ցուցանիշները և նախագծի համապատասխանությունը այդ ցուցանիշներին.
1.2) պինդ օգտակար հանածոյի դեպքում հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ պաշարների ներառումը՝ ըստ արդյունահանման փուլերի,
1.3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝
ա. տարեկան մինչև մեկ միլիոն տոննա արտադրողականության պարագայում միայն չոր թափոնների առաջացմամբ տեխնոլոգիայի պարտադիր կիրառումը․
բ․ տարեկան մեկ միլիոն տոննայից ավելի արտադրողականության պարագայում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառումը և վերընթաց պոչամբարի կառուցման բացառումը»:
2) 3-րդ կետում «հաշվարկը,» բառից հետո լրացնել «տարեկան առավելագույն արտադրողականությունը: Ոչ մետաղական օգտակար հանածոների համար տարեկան առավելագույն արտադրողականությունը չի կարող լինել պակաս 20 հազար խորանարդ մետրից »:
Հոդված 15. Oրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ժամկետներով:»,
2) լրացնել նոր 5.2 մասով՝
«5.2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվում եթե՝ ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 80%-ը:»:
Հոդված 16. Oրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությանբ 5.1-րդ մասով.
«5.1 Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասը չի կարող ընդլայնվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի ներկայացման ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 80%-ը:»:
Հոդված 17. Oրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 24-30-րդ կետերով.
«24) Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ:
25) Սույն հոդվածի 23-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքում գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնել ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմնին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմնին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմնին և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
26) Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացնել միայն օրվա լուսավոր ժամերին:»:
27) իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին զուգընթաց հանքավայրի լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքներ,
28) առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, վերամշակման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի և քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները,
29) օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև խտանյութից կամ ձուլվածքից, օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:
30) օգտակար հանածոյի հաշվեկշառային պաշարների մարման հաշվարկն իրականացնել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված և լիազոր մարմնի կողմից հաստատված հաշվետվության մեջ ամրագրված հաշվարկման մեթոդին համապատասխան ».
2) 4-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով.
Հոդված 18. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությանբ 6-րդ կետով.
«6) ընդերքաբանական փորձաքննության ներկայացված օգտակար հանածոների պաշարների գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերվող նյութերում ներառված առաջնային երկրաբանական փաստագրման, դրանք փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման և արժանահավատության ապահովումը:»:
Հոդված 19. Oրենսգրքի 80-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությանբ 12-13-րդ կետերով
«12) Այն հանքավայրերը կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերը, որոնց մի մասը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ծանրաբեռնված են ընդերքօգտագորման իրավունքով տրամադրվում են տրամադրման ենթակա մնացորդային ամբողջ հաշվեկշռային պաշարներով:
13) Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները, որոնք դիմում են լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման կամ ընդերքի տեղամասի ընդլայնման համար, սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.2-րդ և 56-րդ հոդվածի 5.1-րդ կետերով սահմանված թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 80%- ի պահանջը կիրառվում է 2012 թվականի հունվարի 1-ից մինչև լիազոր մարմնին դիմում ներկայացնելու օրվա կտրվածքով:»
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 10-ի ՀՕ-51-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի 8-րդ պարբերությունում «լիցենզիա» բառից հետո ավելացնել «կամ ընդերքօգտագործման իրավունք» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն օրենսգրքի 83-րդ հոդվածում.
1) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ կետով.
«5) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը:»:
2) 2-րդ մասում «2-րդ և 3-րդ կետերով» բառը փոխարինել «2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական 1999 թվականի հունվարի 01-ի ՀՕ-239-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում «բյուջե» բառից հետո ավելացնել «և շրջակա միջավայրի դրամագլխի արտաբյուջետային» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությունով հետևյալ բովանդակությամբ.
«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
16.03.2020 - 31.03.2020
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 8295
Print