Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«----» ------------------ 2020 թվականի N –Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

   1) որոշմամբ հաստատված հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)» բառերով, իսկ «կոմիտեի նախագահ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեի ղեկավար» բառերով.

   2) որոշման N 1 հավելվածում՝

   ա. 6-րդ կետում «անդամներից:» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և 2 անդամները հանդիսանում են կոմիտեի աշխատակիցներ, իսկ մյուս 3 անդամները ընտրվում են Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից այդ հաստատության ղեկավարության գրավոր համաձայնությամբ, որակավորման վկայական ունեցող անձանցից համաձայնությամբ, որի չափանիշները սահմանվում են կոմիտեի ղեկավարի հրամանով և սույն կարգի իմաստով մասնագիտական ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից համաձայնությամբ։ Հանձնաժողովի նախագահը հանդիսանում է կոմիտեի աշխատակից և չի կարող լինել կոմիտեի աշխատակից հանդիսացող հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող։» բառերը.

   բ. 9-րդ կետում «մեկը» բառից հետո լրացնել «՝ կարգի 6-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:» բառերը.

   գ. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «հրապարակման» բառից հետո լրացնել «օրվան հաջորդող» բառերը.

   դ. 12-րդ կետի 4-րդ ենթակետում «վայրը» բառից հետո լրացնել «, իսկ հայտատուների քանակից ելնելով՝ որակավորման քննության անցկացումը կարող է շարունակվել հայտարարության մեջ նշված քննության օրվան հաջորդող աշխատանքային օրերի ընթացքում, որի մասին նախապես ծանուցվում են հայտատուները.» բառերը.

   ե. 27-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «՝ այդ նպատակով ստեղծված հատուկ ծրագրով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

  • Discussed

    16.03.2020 - 31.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6424

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2020

Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ լրացումը՝ <<կազմակերպությունների անդամներից <<համաձայնությամբ>>>> բառերից հետո ավելացնել <<նշվածներից յուրաքանչյուրից համապատասխանաբար մեկական մասնագետ>> բառերը>>:

See more