Add to favourites

Under development

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներից (այսուհետ՝ Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից:

Նախագծի մշակման պահանջը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1292-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.4 կետով: 

Ներկայացվող նախագծով սահմանված են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, համայնքում ապրելու և հասարակության մեջ ներառվելու իրավունքն իրացնելուն:

Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք, երեխաները, կանայք և աղջիկները պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներառվելու համայնքային կյանք, ապրեն ընտանիքի և հասարակական կյանքի լիարժեք անդամ լինելու զգացումը, մասնակցեն մշակույթի, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման առաջընթացին:

Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր տներ, սատարող բնակարաններ, անձնական օգնական, տնային խնամք, զբաղվածության ապահովման ցերեկային կենտրոններ: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն:

 

  • Discussed

    13.03.2020 - 30.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9088

Print

Suggestions

Vardan Vardanyan

13.03.2020

Շնորհակալություն, նախագիծը իրավաչափ է, բայց ուզում եմ անել դիտարկումներ մասնավորապես այն մասին, որ դպրոցներում, մանկապարտեզներում և մյուս ուսումնական հաստատություններում շատ_շատ են բողոքներն այն մասին, որ մասնավորապես հոգեկան խանգարում ունեցող երեխաները խաթարում են առողջ երեխաների առօրյան, անառողջ մթնոլորտ ստեղծում ուսումնական հաստատություններում։ Ուստի նախագծի հեղինակին իմ և բազմաթիվ ինձ հարազատ քաղաքացիների անունից խնդրում եմ նշում կատարել նաև այն մասին, թե վերոնշյալ ձեր քայլերի ընթացքում ինչպես, ինչ ռեսուրսներով է ապահովվելու ՀՀ առողջ, հաշմանդամություն չունեցող, հոգեկան խնդիրներով չտառապող երեխաների և մյուս քաղաքացիների առօրյան։ Հարգանքով՝ Վարդան Վարդանյան

See more