ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ----------------- 20 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
- ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-Ն որոշման հավելվածը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով `
«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:»
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառաությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձանաժողովի նիստ:»
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 և 7.2 կետերով՝
«7.1 Հանձնաժողովի քարտուղարը, Ոստիկանության կողմից ներկայացված բոլոր դիմումների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով Հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է Ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, բացասական եզրակացությունների դեպքում` համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:
7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-րդ կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են սույն կարգի հավելվածով հաստատված Ձև N1 քվեաթերթիկը` էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:»
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«8. Եթե հրավիրվում է հանձնաժողովի նիստ, ապա նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:»
5) 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:»
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակնությամբ՝
«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրականություն, որն ստորագրվում է քվեարկությանը մասնակցած անդամների և հանձնաժողովի ղեկավարի կողմից և Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»
8) 13-րդ և 14-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
-
Discussed
13.03.2020 - 28.03.2020
-
Type
Decision
-
Area
Justice, Electronic justice
-
Ministry
Ministry of Justice
Views 6104
Print