Կարեն Աբրահամյան
13.03.2020
Neroxutyun em haytnum sxalmunqi hamar!!!
Under development
5 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացմանն աջակցելուն` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում համապատասխան լրացում կատարելու միջոցով:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելը: Նախագծով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնել նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքներով, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից (նախատեսվում է 2020 թ.-ին տնկել 10 մլն ծառ):
Նախագծում առկա են նաև իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններ:
Այսպես, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափը սահմանված է մեկ մլն դրամ: Նախագծով առաջարկվում է փոխել տրամադրվող աջակցության առավելագույն շեմը` յուրաքանչյուր ենթածրագրի համար սահմանելով առանձին շեմ` պայմանավորված 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ: Մասնավորապես`
Նախագծով կատարվել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ 2019 թ. հուլիսից սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը չի իրականացվում միայն ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքներում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն`
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ`
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Discussed
13.03.2020 - 30.03.2020
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 6416
Print13.03.2020
Neroxutyun em haytnum sxalmunqi hamar!!!
13.03.2020
Նախագծով կատարվել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ 2019 թ. հուլիսից սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը չի իրականացվում միայն ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքներում: 1-Ays ajakcutyan cragric ogtvox andzi hamar ayd sexonayin ashxatanq@ vorpes staj hashvarkvume? 2-Erb klini ays tarva ajakcutyun@ gyuxaciakan tntesutyunnerin sezonayin ashxatanqi xtanman het kapvac? arden sksvelen gyuxaciakan ashxatanqner@