Add to favourites
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները` համաձայն հավելվածի:
- Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`
- մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման հետ կապված առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և գործելակարգը,
- փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան պլաններում և հաստատել սահմանված կարգով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
12.03.2020 - 27.03.2020
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 8322
Print