Add to favourites

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Մասնավորապես` ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումն ըստ համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) գործունեության իրականացման վայրի:

Հավատարմագրման մասին որոշումը կայացնում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեները: ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ դրական որոշման ընդունման դեպքում հավատարմագրման ազգային մարմինը ՀԳՄ-ներին ներառում է համապատասխան ռեեստրում, իսկ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմիններին և փորձարկման լաբորատորիաներին՝ Եվրասիական տնտեսական  միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում:

Հավատարմագրման խորհուրդը հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը և կազմը:

Համաձայն հավատարմագրման ոլորտի ՀՀ օրենսդրության, ՀԳՄ-ների հետագա հավատարմագրումն իրականցվում է ինչպես առաջին հավատարմագրումը: Տվյալ գործընթացը ներառում է հավատարմագրման հայտի ներկայացում, փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, որն էլ առաջացնում է ՀԳՄ-ների դժգոհությունը տվյալ գործընթացի նկատմամբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է և նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը,  նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հետագա հավատարմագրումն առաջարկվում է փոխարինել վերագնահատման գործընթացով, որն իր մեջ ներառում է՝ հավատարմագրման ոլորտի փոփոխությունների բացակայության դեպքում, միայն ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատումը: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը:

Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները:»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:

Հիմնական հասկացություններ հոդվածը լրացվել է նոր հասկացություններով «հավատարմագրման արդիականացում», «վերագնահատում», «հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ», «հավատարմագրման պահպանում» և այլն, ինչպես նաև «հավատարմագրում», «հավատարմագրման ազգային մարմին», «հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում», «պարբերական գնահատում», «համապատասխանության գնահատման մարմին» հասկացությունները խմբագրվել են միջազգային պահանջներին համապատասխան:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

Հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

 

 

 

 

  • Discussed

    12.03.2020 - 02.04.2020

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6501

Print