Add to favourites

Located in RA National Assembly

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

Հիմնավուրումը կցված է նաև նախագծերի հետ։

  • Discussed

    09.03.2020 - 25.06.2020

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Social welfare, Cultural, Economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10946

Print

Suggestions

Արսեն Գասպարյան

19.03.2020

Առաջարկում եմ «կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթղթում առկա «կարևոր թռչնաբանական տարածքներ»ձևակերպումը փոփոխել «կենսաբազմազանության հիմնական տարածքներ» (Key Biodiversity Areas) Հիմնավորումը՝ «կենսաբազմազանության հիմնական տարածքներ»-ը ստեղծվել են 2016թ.-ին` Բնության պահպանության միջազգային միության, Բրդլայֆ Ինթերնեյշնլ և այլ գործընկեր բնապահպանական կազմակերպությունների համագործակցության արդյունքում: Բոլոր կարևոր թռչնաբանական տարածքները համարվում են «կենսաբազմազանության հինական տարածքներ», սակայն «կենսաբազմազանության հինական տարածքներ»-ի առանձնացումը հնարավորություն է տալիս կարևորել ոչ միայն թռչուններին, այլ նաև մնացած կենդանատեսակների և բույսերի պահպանությունը: «Կենսաբազմազանության հինական տարածքներ»-ը ներառում են ավելի լայն շրջանակ, և հետագայում կարող են հիմք հանդիսանալ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման համար: Հղումներ՝ https://www.birdlife.org/worldwide/programmes/sites-habitats-ibas-and-kbas https://portals.iucn.org/library/sites/library/files/documents/2016-048.pdf http://www.keybiodiversityareas.org/what-are-kbas

Արսեն Գասպարյան

19.03.2020

Առաջարկում եմ ձևափոխել տվյալ հոդվածն ամբողջությամբ՝ Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ տվյալ կենդանու ձեռքբերումը հավաստող փաստաթղթի առկայությունից) պարտավոր են դիմել լիազորված մարմին` անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին տրամադրելու համար։ Հիմնավորումը՝ Այս հոդվածի միջոցով օրինականացվում է բնությունից ապօրինաբար ձեռք բերված, ՀՀ կարմիր գրքում գրանցված, վայրի կենդանիների պահելը: Այս կենդանիների մեծամասնությունը՝ հատկապես խոշոր կաթնասունները ապրում են իրենց կենսաբանական առանձնահատկություններին անհամապատասխան պայմաններում, ինչը հանգեցնում է շեղումների և առաջացնում վտանգ բնակչության համար: Առաջարկում եմ վերաձևակերպել տվյալ հոդվածը, և յուրաքանչյուր ներկայացված կենդանու դեպքը քննարկել մասնագիտական հանձնաժողովի ներգրավմամբ: Դիտարկել նաև վայրի բնություն բաց թողնելու տարբերակը, ինչպես նաև հնարավորության դեպքում վերականգնողական միջամտությունների իրականացում, վերարտադրության նպատակով այլ մասնագիտացված կազմակերպություններին տրամադրում, շեղումներ ունեցող ու վտանգ ներկայացնող կենդանիներ քնեցում, և այլն: ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլտվությունը պետք է տրամադրվի միայն բացառիկ դեպքերում, երբ վերոհիշյալ տարբերակները կիրառելի չեն: Վերոհիշյալ աշխատանքների ֆինանսական բեռը պետք է կրկի կենդանուն պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Արսեն Գասպարյան

19.03.2020

Առաջարկում եմ ներդնել պետական լիազոր մարմնի կողմից կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մշտադիտարկման կարգ, որը կիրականացվի լիազոր մարմնի կողմից ընտրված անկախ մասնագետների խմբի/կազմակերպության կողմից` տվյալ տնտեսվարողի ֆինանսավորմամբ: Հիմնավորումը՝ Անհնար է ստուգել արդյոք տնտեսավրողը իրականացնում է կիսաազատ պայմաններում բնակվող կենդանիների պատշաճ մշտադիտարկում: Այդ նպատակով առաջարկում եմ ներդնել համապատասխան մեթոդաբանություն և կանոնակարգ, ըստ որի տնտեսվարողը կվճարի սահմանված պետական տուրքն, իսկ պետական լիազոր մարմինը` օգտագործելով այդ միջոցները կհայտարարի տվյալ տարածքում թիրախային կենդանատեսակի մշտադիտարկման իրականացման մրցույթ: Արդյունքում մշտադիտարկման արդյունքները կլինեն ավելի վստահելի:

See more