«Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
-
3 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________ 2020 թվականի N _______-Լ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
1) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. _____ __ |
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի ______ ____- ի N ____ -Լ որոշման
Ձ Ե Վ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը:
- ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
- Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան(նկար 1):
Փրկարարական ծառայության միասնական վահանաձև տարբերանշանը խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE»: Կարվում է աջ թևքի վրա:
- Ութաթև խորհրդանշան (նկար 2):
Ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանշանը միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից և նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով: Ութաթև խորհրդանշանի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Ութաթև խորհրդանշանը փակցվում է համազգեստի ուսադիրի վրա:
4.Կոճակներ (նկար 2):
Մետաղյա, կլոր, ոսկեգույն` 22 մմ և 14 մմ չափսերի` Հայաստանի Հանրապետության զինանշանով:
- Քաղաքացիական պաշտպանության տարբերանշանը (նկար 2) կապույտ եռանկյունի է՝ նարնջագույն շրջանաձև հիմքի կենտրոնում՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի օրինակով:
- Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, ձմեռային սվիտերների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:
- Փրկարար ծառայության ստորաբաժանումների խորհրդանիշների ձևերը և նկարագրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:
- ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
- 8. Տոնական գլխարկ(նկար 3):
Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Գլխարկահատակի և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից երիզ: Առջևի կենտրոնական մասում ամրացված է 80 x 54 մմ կոկարդ՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլոքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:
- Տոնական համազգեստի կիտել (նկար 4):
Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակներով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված տերևներ: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր։
- Տոնական վերարկու` ձմեռային:
Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, լանջափեշերը կոճկվում են ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում 2 ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպան: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` հանովի կարակուլե օձիքով: Ուսադիրները` կարովի, մուգ փիրուզագույն, եզրագծերը կարմիր կամ նարնջագույն։ Աջ թևքին՝ փրկարար ծառայության թևքանշանն է, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:
- Տոնական համազգեստի տաբատ (նկար 4):
Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան` կափույրով: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:
- Տոնական վերնաշապիկ:
Սպիտակ գործվածքից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է կոճակներով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները սպիտակ՝ կարմիր եզրագծերով։
- Տոնական համազգեստի փողկապ (նկար 5, 6):
Սև գործվածքից, ոսկեգույն ամրակով և զինանշանով:
- Տոնական համազգեստի գոտի (նկար 4):
Դեղին գույնի մետաքսե գործվածքից, կոճկվում է 30 x 50 մմ արույրե ճարմանդով` վրան Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:
- Տոնական համազգեստի շարֆ:
Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածք` 125 սմ x 24 սմ չափսի:
- Տոնական համազգեստի ձեռնոց:
Սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով:
- Կանացի տոնական կիտել (նկար 4):
Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 3 ոսկեգույն կոճակներով: Ունի 2 վրադիր գրպաններ` կափույրներով: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված տերևներ: Աջ թևին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` ոսկեգույն, եզրագծերը կարմիր։
- Տոնական կիսաշրջազգեստ (նկար 4):
Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, մետաքսյա աստառով: Կիսաշրջազգեստը պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
- Տոնական գլխարկ պիլոտկա (կանացի) (նկար 7):
Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, վերծալված եզրակարերը կարմիր մահուդե երիզով: Առջևի կենտրոնական մասում ամրացված է Փրկարար ծառայության կամ Արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով կոկարդ, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցողների համար կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:
- Տոնական երկարաճիտք կոշիկներ:
Սև գույնի, կիսալաքապատ բնական կաշվից: Ճտքերի վերին եզրերը կարմիր կաշվե եզրաքուղերով:
- Սույն գլխով սահմանված տոնական համազգեստը կարող է հատկացվել նաև շքերթնե-րում, զորահանդեսներում, հանդիսավոր երթերում ու նիստերում, պատվո պահակախմբի կազմում և այլ հանդիսավոր արարողություններում ընդգրկվող փրկարարական ծառայության ենթասպայից մինչև փրկարարական ծառայության շարքային կոչումներ ունեցող ծառայողներին, ինչպես նաև փողային նվագախմբի (փրկարարական ծառայող չհանդիսացող) երաժիշտներին:
- 4. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ, ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
- Ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն (նկար 8):
Կիսաբամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կոճկվում է շղթայով կամ կոճակով, ուսադիրները` հանովի: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ, առանց կափույրի, շղթայով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները` հանովի, համազգեստի գունավորմամբ։
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:
Կիսաշրջազգեստը` մետաքսյա աստառով, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
25.Ամենօրյա` մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 17):
Բաճկոնը՝ ձմեռային տաք ներդիրով: Օձիքը` արհեստական մորթուց, մուգ կապույտ կամ սև գույնի (հանովի), որին ամրացված է հանովի գլխանոց: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով և կողային գրպաններ: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում կպչուն ժապավենի տեսքով:
Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններև 2 կափույրով գրպաններ հետևի մասում: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:
- Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:
Բամբակյա գործվածքից, կապույտ կամ բաց շագանակագույն գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
- Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի կիսաբամբակյա ամառային գլխարկ (նկար 10): Փրկարարական ծառայության սպայական անձնակազմի համար:
Սև լաքապատ գլխարկահովհարով, առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը:
- Ամենօրյա համազգեստի ամառային գլխարկ (կեպի և պիլոտկա)` մուգ փիրուզագույն (նկար 11, 12):
Կիսաբամբակյա գործվածքից, ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Փրկարար ծառայության խորհրդանշանը:
- Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ` մուգ փիրուզագույն (նկար 14):
Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կապույտ կամ սև մորթուց, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը:
- Ձմեռային կարակուլե գլխարկ (նկար 15)
Կոշտ հովհարով, մորթե ականջակալներով, թասակը սև բնական կաշվից, միջնամասում կաշեպատ, 14 մմ չափսի կոճակով, որը կրում են փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ ունեցող ծառայողները: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկի ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, մնացած դեպքերում՝ ԱԻՆ խորհրդանշանը։
- Ամենօրյա կիտել-տաբատ:
Մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` ասեղնագործված դափնետերևներ: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ուսադիրները` կարովի, փիրուզագույն։
Տաբատը՝ մուգ փիրուզագույն, կիսաբրդյա գործվածքից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:
Գլխարկը՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա գործվածքից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանն է: Բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլորքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:
- Ամենօրյա վերնաշապիկ:
Կապույտ գործվածքից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
- 33. Ամենօրյա համազգեստի փողկապ:
Փիրուզագույն գործվածքից, ոսկեգույն ամրակով:
- Ամենօրյա համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:
Կապույտ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կապույտ կամ շագանակագույն գործվածքով:
Օձիքը` շրջանաձև բացվածքով:
- Ամենօրյա համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):
Կապույտ կամ շագանակագույն գույնի կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը պատված են մուգ կապույտ կամ շագանակագույն գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
- Ձեռնոց` ամենօրյա:
Ամենօրյա ձեռնոց` փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից:
- Ձմեռային երկարաթև սվիտեր՝ սև:
Սև գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
- Ձմեռային անթև սվիտեր՝ սև (ժիլետ):
Սև գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
- Կաշեգոտի՝ 50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
40.Քաղաքացիական պաշտպանության համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:
Բամբակյա գործվածքից, բաց կանաչ գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
- Ամենօրյա համազգեստ` քողարկող (նկար 9):
Գործվածքի պատկերը թվային, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով` 5 կոճակօղակներով: Առաջամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ասեղնագործված է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին՝ ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին՝ Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը (նկար 2), իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ։
Տաբատի գործվածքի պատկերը թվային: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:
- Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 18):
Գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօ-ղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է Փրկարար ծառայության թևքանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղայան խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակին:
Տաբատի գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, մշակված գոտիով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:
- Ամենօրյա քողարկող համազգեստի գոտի:
Արտադրվում է տիսմայից և համազգեստի քողարկող կամ կանաչ գործվածքից: Գոտու երիզահանգույցը` մետաղյա ճարմանդով:
- Ամենօրյա քողարկող համազգեստի ամառային գլխարկ (կեպի) (նկար 13):
Գործվածքի պատկերը թվային, կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:
- Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի) (նկար 16):
Գործվածքի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, սև գույնի մորթե ականջակալներով և ծոծրակամասով: Հովհարի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:
- Քաղաքացւական պաշտպանության կանաչ համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ:
Գործվածքը անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` «արյան կարգը» տարբերանշանները: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Փրկարար ծառայության թևքանշանը: Ձախ դիմային գրպանի կենտրոնում ամրացվում է Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանման խորհրդանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով՝ ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:
Տաբատի գործվածքը անջրաթափանց ծածկույթով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված մեկ գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով: Առաջնամասում մշակված են ծնկակալներ: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:
- Քաղաքացիական պաշտպանության կանաչ համազգեստի ձմեռային գլխարկ:
Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կանաչ կամ սև մորթուց, իսկ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար` գլխարկաբոլոքը դափնետերևներով, կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ականջակալները մշակված են բնական մուգ կանաչ կամ սև մորթուց:
48.Քաղաքացիական Պաշտպանության կանաչ ամենօրյա համազգեստի լրակազմ: Համազգեստը բաղկացած է տաբատից, բաճկոնից և կեպիից: Գույնը մուգ կանաչ:
Բաճկոնը՝ ունի ծալովի, ուղղանկյունաձև կանգունակով օձիք: Օձիքի դիմային ծայրերի ստորին հատվածում ամրացվում է ութաձև մետաղական խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողներինը՝ ասեղնագործված դափնետերևներ: Առաջամասում մշակված են 4 ծավալուն գրպաններ` կափույրներով, որոնցից երկուսը կրծքամասում, երկուսը առաջամասի կողային հատվածներում: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է «MES OF ARMENIA», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` «արյան կարգը» տարբերանշանները: Աջ թևքին՝ ամրացված է ՓԾ թևքի տարբերանշանը, ձախ թևքին՝ ՀՀ եռագույնը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:
Տաբատը՝ ուղիղ ձևվածքով, առաջամասում կողային թեք ներկարված գրպաններով: Տաբատի կողային հատվածներում՝ ծնկամասից վերև, մշակված են ծավալուն (եռածալ) վրադիր գրպաններ՝ կափույրներով: Տաբատի ետևամասի աջ կողմում ներկարված է կափույրով գրպան: Բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:
Կեպին՝ աստառով, կազմված կոշտ հովհարից, միջնամասից, կողամասերից և հատակից: Գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ բարձրագույն խմբի կոչում ունեցող ծառայողների համար գլխարկաբոլորքին ամրացված են դափնետերևներ, իսկ կոկարդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանն է:
- Քաղաքացիական պաշտպանության համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:
Բաց կանաչ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կանաչ գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
- Քաղաքացիական պաշտպանության համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):
Բաց կանաչ գույնի, կիսաբրդյա կամ ակրիլ, ուսերը վրակարված են մուգ կանաչ գործվածքով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
- Կոշիկ ամենօրյա:
Կարված է սև, բնական կաշվից:
- Կիսաճտքավոր կոշիկ:
Կարված է սև, բնական կաշվից:
- Ճտքավոր կոշիկ:
Բնական կաշվից, գույնը սև:
- 54. Ամենօրյա համազգեստ՝ սև գույնի (լրակազմ) - Համազգեստը բաղկացած է տաբատից, բաճկոնից, գլխարկից և մայկայից:
Բաճկոնը՝ միալանջ, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով՝ սև գույնի երկկողմանի երիզաշղթայով: Օձիքը ծալովի, ուղղանկյունաձև կանգունակով: Բաճկոնի առաջնամասի կրծքավանդակի մասում ներկարված են 2 գրպաններ՝ կափույրներով: Կրծքամասի գրպանների կափույրների վրա կարվում են սև գույնի կպչուն ժապավեններ: Ձախ գրպանի կափույրի վրա տեղադրվում է սև գույնի՝ վրան սպիտակ թելով ասեղնագործված կրողի «ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ», իսկ աջ գրպանի կափույրի վրա` կրողի «ՊԱՇՏՈՆԸ» տարբերանշանը Աջ թևքին՝ ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ ձախ թևքին՝ ՀՀ եռագույնը, որից 1 սմ ներքև ասեղնագործված է «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով՝ ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:
Տաբատը` ազատթող փողքերով, առաջնամասում 2 կողային ներկարված գրպաններով, հետևի աջ կողմում ներկարված մեկ գրպանով:
Գլխարկը կազմված է ճակատամասից, գլխարկահատակից, լաքապատ հովհարից, կարգավորվող արհեստական կաշվից, ճակատափոկից և գլխարկաբոլորքից, որի վրա ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարան: Կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ պահեստազորի բարձրագույն սպայական կոչման դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Հովհարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը՝ բարխաթե գործվածքից:
Շապիկը (մայկա) սպիտակ գույնի, գործվածքը տրիկոտաժ, ուղիղ ձևածքով, կարճաթև, կլորավուն օձիքով` վզամասը մշակված տրիկոտաժե էլաստիկ մանժետով: Ձախ թևին ասեղնագործված է ՀՀ եռագույն դրոշը:
- Ձմեռային գլխարկ՝ սև:
Գույնը սև: Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ պահեստազորի բարձրագույն սպայական կոչման դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ականջակալները մշակված են արհեստական սև մորթուց:
- Ձմեռային բաճկոն և տաբատ՝ սև:
Բաճկոնը՝ ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Օձիքը` արհեստական մորթուց, սև գույնի (հանովի), որին լայն ամրակներով ամրացված է հանովի գլխանոց: Բաճկոնը 2 կողային գրպաններով, ձախ թևի վրա կափույրով գրպան: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով: Ձախ գրպանի կափույրի վրա տեղադրվում է սև գույնի՝ վրան սպիտակ թելով ասեղնագործված կրողի «ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ», իսկ աջ գրպանի կափույրի վրա` կրողի «ՊԱՇՏՈՆԸ»: Աջ թևքին ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը, իսկ ձախ թևքին՝ ՀՀ եռագույնը, որից 1 սմ ներքև՝ «ՀԱՅԱՍՏԱՆ» տարբերանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով՝ ամրացվում են ուսերին կամ կրծքավանդակի կենտրոնում:
Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններ, 2 կափույրով գրպանների հետևի մասում, որոնք ամրացվում են կոճակով:
- ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ
-
Discussed
04.03.2020 - 19.03.2020
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10101
Print