Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
1 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------------------- թվականի N -------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման՝
1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում ու հավելվածի վերնագրում «կրթական ծրագրի» բառերը փոխարինել «, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի» բառերով,
2) հավելվածի՝
ա. 14-րդ կետի 2-րդ և 9-րդ ենթակետերում «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» և «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» բառերով, իսկ 11-րդ և 15-րդ ենթակետերը հանել,
բ. 16-րդ կետի 2-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ)» բառերով,
գ. 24-րդ կետում՝ «գարնանային» բառը փոխարինել «ամառային» բառով, իսկ «նախնական» բառից առաջ լրացնել «սույն կարգի 6-րդ կետով նախատեսված Արարատյան բակալավրիատի քննություններին չմասնակցած դիմորդների,» բառերը,
դ. 34-րդ կետում «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով,
ե. 36-րդ կետի 2-րդ ենթակետում «6» թիվը փոխարինել «4» թվով, 5-րդ ենթակետում «զինապարտի կցագրման վկայական կամ» բառերը փոխարինել «սույն կարգի 107-րդ կետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «105-րդ և 106-րդ» բառերը փոխարինել «105-108-րդ» բառերով,
զ. 37-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով և հանել «, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն» բառերը,
է. 38-րդ կետում «108» թիվը փոխարինել «107» թվով,
ը. 47-րդ կետի 1-ին ենթակետում «կրթական ծրագիր» բառերը փոխարինել « , «023201.09.6 Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» կրթական ծրագրերի» բառերով, իսկ 2-րդ ենթակետից հանել «, «023201.00.6 Լեզվաբանություն («023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն (ռուսաց լեզու)» կրթական ծրագիր) (Երևանի պետական համալսարան)»» բառերը,
թ. 52-րդ կետում «Դիմորդը կարող է» բառերը փոխարինել «Սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած դիմորդները կարող են» բառերով,
ժ. 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած դիմորդները ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 2-ը` ժամը 18։00-ն։»,
ժա. 54-րդ կետում «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով,
ժբ. 58-րդ և 59-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմում հայտ լրացրած դիմորդների բազան՝ տվյալ տարվա հունիսի 2-ին, իսկ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում դիմում հայտ լրացրած դիմորդների (նաև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի դիմորդների) բազան՝ հուլիսի 3-ին էլեկտրոնային կրիչների տեսքով հանձնվում է գնահատման և թեստավորման կենտրոնին՝ ի պահ։
- Սույն կարգի 110-րդ կետի համաձայն մրցույթ իրականացնող ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը էլեկտրոնային կրիչների տեսքով գնահատման և թեստավորման կենտրոն են հանձնում ընդունվածների բազան»,
ժգ. 65-րդ կետի 5-րդ ենթակետում «60» թիվը փոխարինել «40»թվով,
ժդ. 66-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.»,
ժե. 95.1 կետը ուժը կորցրած ճանաչել,
ժզ. 96-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«96. Դիմորդներն անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն ընդունելության քննությունների արդյունքներով: Դիմորդները վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ բուհերի ընդունելության քննությունների ցանկում 2 աստղանիշով նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով: Վճարովի տեղերի մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններ հանձնած դիմորդներին: Միասնական և պետական ավարտական (տարեկան) գնահատականների գումարով մրցույթին մասնակցելու դեպքում առավելությունը տրվում է միասնական քննությունից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի (ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագիր) համաձայն մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված քաղաքացիները չեն մասնակցում բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգի ընդունելության ընդհանուր մրցույթին: ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի հավակնորդների ցուցակը:»:
ժէ. 97-րդ կետում «մասնագիտություններին» բառից հետո լրացնել «(«011201.00.6- Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն»)» բառերը, իսկ «(Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան)» բառերը հանել,
ժը. 98-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «ԿԳՄՍ» բառով,
ժթ. 99-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,
ի. 107-րդ կետից հանել «զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում,» բառերը,
իա. 108-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«108. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մրցանակակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում, ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություններ հայտագրելու դեպքում:»:
իբ. 109-րդ կետում «15» թիվը փոխարինել «18» թվով
իգ. 111-րդ կետում «15-20-ը » բառերը փոխարինել «19-22-ը» բառերով,
իդ. 114-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը բոլոր տեղերում փոխարինել «ԿԳՄՍ» բառով, «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «իա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
-
Discussed
03.03.2020 - 19.03.2020
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 7801
Print