Add to favourites

The draft has been accepted

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով որպես ռազմավարական ուղղության է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ։ Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու և վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը։

Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։

Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի հանցագործությունների կանխման, նախականխման ու հակազդման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ու Հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության զգացման համար։

Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ ծառայության այս տեսակը, գործառութային առումով նորամուծություն է և մեր երկրում չկան այս ծառայության փորձառուներ,  անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման ծրագիրն անցած նոր կադրերի նշանակման համար։ Հատկանշական է, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։

Ուստի, այս նախագիծը լուծում է ոլորտի բարեփոխումների առաջին կարճաժամկետ նպատակը՝ «Պարեկային ոստիկանության» կազմավորման և դրա գործունեության ապահովումը Հանրապետության տարածքում։

Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։ Ծառայության հետագա ընդլայնման ժամանակացույցը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրի կազմակերպման ժամկետներով, անհրաժեշտ պարեկային ծառայողների թվով, որոնք պետք է անցնեն կրթական ծրագիրը։

Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Օրենքների նախագծերի փաթեթն ուղղված է Ռազմավարությամբ առաջարկվող բարեփոխումների նպատակներից մեկի՝ պարեկային ոստիկանության ստեղծմանը և դրա գործունեության կարգավորմանը։

Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների՝ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։

 

3. Նախագիծը մշակող մարմինը

Օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  

Նախագծերի ընդունմամբ մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես, ինչպես կառավարության որոշումներ, այնպես էլ առանձին պետական մարմինների գերատեսչական ակտերում։

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Discussed

    03.03.2020 - 19.03.2020

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, Criminal procedure, Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9595

Print

Suggestions

Տիգրան Ավետյան

11.03.2020

3․ Բացի այդ՝ նոր առաջարկվող 6․1-րդ հոդվածի համաձայն՝ ․․․ Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ․․․ կարող է կատարվել բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո։ Առաջարկում եմ <<դասընթացը>> բառից հետո <<հաջողությամբ>> բառը հանել, քանի որ անհասկանալի է վերապատրաստման դասընթացն անհաջո¬ղությամբ, թերի հաջողությամբ կամ այլ կերպ ավարտելու երևույթն ինքնին և նման խմբագրությամբ, նորմը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Մասնավորապես․ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ <<․․․Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ>>։ Սահամանդրական դատարանը 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին։ Դատարանը գտնում է, որ <<․․․օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը․․․>>։ Սահամանդրական դատարանը 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշմամբ վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ նախկինում Իր դիրքորոշումները և զարգացնելով այն, գտնում է, որ << ․․․ Իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Սահմանադրական դատարանն իր` 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ, մասնավորապես, ամրագրել է, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»: Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահա¬րաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:>> Սահամանդրական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1322 որոշմամբ, կրկին անգամ անդրադարձ է կատարել իրավական որոշակիության սկզբունքին՝ գտնելով, որ․ <<․․․ Համաձայն ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 79-րդ հոդվածի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն): ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած իր հետևյալ իրավական դիրքորոշումները. «… իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ>>: Համակագային վերլուծության ենթարկելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի դրույթները և Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներն իր ամբողջության մեջ կարելի է արձանագրել, որ ներկա խմբագրությամբ << վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտել>> վերտառությամբ եզրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի տեսանկյունից, մասնավորապես մեկնաբանված չէ դասընթացը հաջողությամբ ավարտելու հասկացությունը, սահմանված չեն դասընթացները այլ կերպ ավարտելու կարգավորումները, որպիսի պայմաններում այդ իրավունքներն ու ազատությունները կրող սուբյեկտները չեն կարող դրսևորել համապատասխան՝ կանխատեսելի վարքագիծ, մյուս կողմից ներկա խմբագրությամբ հանգեցնելու է տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության։ Ուստի առաջարկում եմ 6․1-րդ մասից <<դասընթացը>> բառից հետո <<հաջողությամբ>> բառը հանել։

Տիգրան Ավետյան

11.03.2020

<<Ոստիկանությունում ծառայության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ՝ 2․ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Ոստիկանության միջին խմբի պաշտոններում՝ բացառությամբ պարեկի և ավագ պարեկի պաշտոնների, կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ․․․ նույն հոդվածի 2-րդ կետի լրացվող նոր 6․1 մասի համաձայն՝ Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանումում ծառայության (բացա¬ռու-թյամբ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք ։ Կարծում եմ, որ առաջարկվող խմբագրությամբ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նորմերի միջև առկա է իրավական կոլիզիա։ Մասնավորապես՝ 1-ին կետի համաձայն Պարեկային ծառայությունում համապատասխան բոլոր՝ այդ թվում նաև հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների պաշտոնի կարող է նշանակվել բացառապես պարեկի նախնական մասնագիտական կրթություն ունեցող անձինք, իսկ 2-րդ կետի համաձայն պարեկի նախնական մասնագիտական կրթություն ունեցող անձինք կարող են նշանակվել համապատասխան պաշտոնների՝ բացառությամբ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների։ Առաջարկվող խմբագրությամբ անհասկանալի է նոր ստեղծվող Պարեկային ծառայությունում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների պաշտոնները համարվելու են ըստ էության պարեկի կամ ավագ պարեկի պաշտոններ, եթե այո ապա նորմերի միջև առկա է իրավական կոլիզիա, իսկ եթե Պարեկային ծառայությունում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների պաշտոնները պարեկի կամ ավագ պարեկի պաշտոններ չեն ըստ էության, ապա 1-ին կետում նշված պաշտոնների նշանակվելու պահանջներում բացառություն սահմանված չէ, որպիսի պայմաններում ներկա խմբագրությունում վերոնշյալ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի միջև առկա է իրավական կոլիզիա։ Առաջարկում եմ 1-ին կետը <<պարեկի պաշտոնների>> բառերից հետո լրացնել <<, որոնք հետաքննության մարմնի լիազորություններ չեն իրականացնում>> բառերով։

Տիգրան Ավետյան

11.03.2020

<<Ոստիկանությունում ծառայության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ՝ 1․ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող «, իսկ ոստիկանության պարեկային ծառայության՝ 20-ից մինչև 35 տարեկան» բառերը հանել՝ քանի որ առաջին մասով առաջարկվող նախապայմանը՝ տարիքային ցենզը չափորոշիչը ինքնին իր մեջ ներառում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության անցնելու տարիքային ցենզին և մյուս կողմից անհասկանալի է թե ինչով պայմանավորված աշխատելու իրավունք ունեցող չափահաս ՀՀ քաղաքացին կարող է ծառայության անցնել Ոստիկանության այլ ստորաբաժանումներում, իսկ Պարեկային ծառայությունում՝ ոչ։ Առաջարկում եմ «, իսկ ոստիկանության պարեկային ծառայության՝ 20-ից մինչև 35 տարեկան» բառերը հանել։

See more