Add to favourites

Under development

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հայկ Ափրիկյան 26.02.2020 13:40:11 Յուրաքանչյուր պետության համար առաջնայինը իր շահերն են, ոչ թե տեղականի ու արտասահմանյանի համար ձևական հավասարություն ապահովելը, այն էլ հասկանալի չէ՝ ինչի համար։ Կոնյակագործությունը մեր տնտեսության շատ քիչ կայացած ճյուղերից է, ինչի համար էլ դեռ 2014-ին կոնյակի համար բացառություն էր արվել։ Նույն տրամաբանության սահմաններում կարճատեսություն է այդ բացառությունը վերացնել, որովհետև ի վերջո ոչ մի բան չենք շահելու, դեռ մի բան էլ հարվածելու ենք կոնյակի ոլորտին։ Բացի այդ, եթե մեզ անհրաժեշտ է ԵԱՏՄ այլ երկրներում մեր արտադրողի համար բարենպաստ պայմաններ ստեղծել (որը, ենթադրում եմ, ընկած է նախագծի տրամաբանության հիմքում), իսկ դրա համար պետք է անդամ պետությունների տարածքում հավասար մրցակցային պայմաններ ապահովել, ապա ճիշտ կլինի ոչ թե առհասարակ տեղական արտադրողին արտոնությունից զրկել, այլ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների արտադրողին նույնպես տրամադրել այդ արտոնությունը։ Հայաստանն, ըստ էության, պարտավորություն է ստանձնել 4 այլ պետության համար իր շուկայում ստեղծել հավասար պայմաններ, բայց դա չի նշանակում, որ պետք է հավասար նժարների վրա դնել թե՛ հայկական, թե՛ այդ 4 երկրների, թե՛ ԵԱՏՄ կազմի մեջ չմտնող 188 երկրների համար։
2 Գրիգոր Բեջանյան 03.03.2020 16:38:38 Հարց. Կխնդրեմ մանրամասնեիք տվյալ արտոնությունը վերաբերվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողներին թե նաև այլ երկնրերի?: Եվ եթե միայն այդ օրենքով կարգավորելու է ԵԱՏՄ-ը շրջանակներում ապա հիմնավորման <<անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև>> դա միևնույն է պահպանվում է: