Add to favourites
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ 28.02.2020 14:42:29 | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ըստ բաժինների ներկայացված ցանկը թույլ է տալիս ուշադրություն հրավիրելու ստանդարտացման ոլորտում առանցքային դարձած խնդրի վրա, որն է. «ստանդարտի մշակում» և «ստանդարտի թարգամանություն» հիմնարար հասկացությունների տարանջատումը և սահմանումը: Ստանդարտի մշակումը, հատկապես փորձարկումների ոլորտին վերաբերող ստանդարտի՝ ենթադրում է տեխնիկական հագեցվածության և գիտահետազոտական բազայի առկայությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, բազմակի փորձարկումների միջոցով որոշակի պահանջների, ցուցանիշների ու դրանց նորմերի սահմանում: Մինչդեռ «ստանդարտի թարգմանությունը» կամ ինչպես նշվում է ծրագրում «ներդաշնակ ստանդարտի մշակումը» սոսկ տեխնիկական թարգմանչի միջոցով բնագրաբնույթ տեքստի կամ բովանդակության վերարտադրումն է, և ամենևին կապ չունի «ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ» բաժնում փաստվող ձևակերպումների հետ, մասնավորապես «սահմանում» եզրույթի հետ : Այսինքն՝ սահմանվածը թարգմանելը՝ սահմանում չէ: Եթե խնդիրը նման ձևաչափով և թարգմանության միջոցով ստանդարտացման ազգային համակարգի պահպանումն է, ապա համոզված եմ, որ այդ գործառույթը կարող են իրականացնել մրցույթով ընտրված և մատչելի գներով ծառայություն մատուցող թարգմանչական կազմակերպություններ: |