Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
Արձանագրային
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ
ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 89-րդ կետը՝
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման 2018-2024 թվականների միջոցառումների ծրագիրը:
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. ------------------------- ----- -ի
№ --------- արձանագրային որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ
ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
- ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
- Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
- ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
- Հայեցակարգը մշակված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի 7-րդ հոդվածի «ա» և 2-րդ գլխի 9-րդ հոդվածի «ա» ենթակետերի համաձայն և ի կատարումն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 89-րդ կետի:
- Հայեցակարգում շարադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և ֆիզիկական դաuտիարակության համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
- Հայեցակարգը նախանշում է հաշմանդամային uպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները, որոնք հիմք կարող են դառնալ Հայաuտանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համար հաշմանդամային uպորտի զարգացման տեղական հայեցակարգեր մշակելիu:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
- Հաշմանդամային սպորտի քաղաքականության առանձնահատկություններով, կարգավորման ենթակա հարաբերությունների իներցիոն բնույթով, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սույն հայեցակարգով նախատեսված քաղաքականության հիմնական ուղղությունները վերաբերում են 2018-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածին:
- IV. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հայեցակարգի գաղափարական հիմքը հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակության մարզական կյանքին ամբողջապես ինտեգրման գործընթացի ապահովումն ու անհատի լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորության ընձեռումն են, որոնք ամրագրված են միջազգային իրավական նորմատիվ ակտերում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները համաշխարհային բնույթ կրող խնդիրներ են, որոնք անկախ տնտեսական վիճակից՝ գոյություն ունեն աշխարհի բոլոր երկրներում:
- Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների՝ երկրագնդի մոտավորապես 10 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական ներառումը կարևորագույն նախապայման են կայուն, ներդաշնակ, ապահով և անխտրական հասարակության զարգացման համար:
- Համաձայն 2010 թվականի գլոբալ մարդահամարի տվյալների` աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը կամ մոտ 1 միլիարդ մարդ ունի հաշմանդամության որևէ տեսակ (ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 1970-ական թվականներին այս ցուցանիշը կազմել է շուրջ 10 տոկոս):
- Ֆիզիկական կուլտուրան և սպորտը կարևոր գործոն են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Հայեցակարգում օգտագործվող հասկացություններն են՝
- ադապտիվ ֆիզիկական կուլտուրա` մարզական–առողջարարական միջոցառումների համալիր, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցմանը սոցիալական միջավայրում: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան ունի հաշմանդամություն ունեցող անձի շարժունակության ճշգրտման և կատարելագործման լայն հնարավորություններ: Ֆիզիկական վարժությունների բազմազանությունը և դրանց կատարման տարատեսակությունը թույլ են տալիս ընտրելու նպատակահարմար համակցություններ յուրաքանչյուր առանձին դեպքի համար, ինչը պայմանավորում է ֆիզիկական դաստիարակության միջոցների նախընտրելիությունը.
- ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, նրանց ինտեգրմանը լիարժեք ինքնուրույն կյանքին: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունն անհրաժեշտ նախադրյալ է զանգվածային սպորտով զբաղվելու և պարտադիր պայման` անհատի ֆիզիկական կուլտուրայի ձևավորման համար, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի գործունեության արժևորված կողմնորոշում, կազմակերպվածություն, նպատակաուղղվածություն: Այն ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասսայական տեսակն է: Ֆիզիկական դաստիարակությունը նպաստում է բազմաթիվ շեղումների մասնակի հարթեցմանը և հաղթահարմանը, քանի որ հենց շարժումն է իրականացնում մարդուն շրջապատող միջավայրի հետ անմիջական կապը, որն ընկած է նրա օրգանիզմի և ընդհանուր առմամբ հոգեկան գործընթացների զարգացման վրա.
- ադապտիվ սպորտը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում մտավոր խնդիրներ ունեցող անձանց) պահանջների բավարարմանը, իրենց կարողությունների սահմաններում առավելագույնս ինքնադրսևորմանը, հասարակությանը ինտեգրմանը և սոցիալականացմանը: Եթե ֆիզիկական դաստիարակությունը ստեղծում է ֆիզիկական ունակությունների և շարժողական հմտությունների համար բազմակողմանի զարգացման սկզբնական բազա, նախապայմաններ շարժողական բազայի ձևավորման համար, ապա ադապտիվ սպորտը նպաստում է այս հնարավորությունների ամբողջական բացահայտմանը և թույլ է տալիս ունենալ կյանքի ամբողջականության, սեփական մարմնին տիրապետման և որոշակի դժվարությունների հաղթահարման զգացումներ: Ադապտիվ սպորտը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակական կյանքին, սոցիալական շփումների ընդլայնմանը: Սպորտում հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ինքնադրսևորման և ինքնակատարելագործման հնարավորություն:
-
Discussed
22.05.2017 - 09.06.2017
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Public discussion
22.05.2017 16:26
davidbaghumyan@mail.ru
Views 8675
Print