Add to favourites

Under development

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 11-րդ գլուխը լրացնել 15716 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 15716. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության  ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը

Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության  ու վերակառուցման դեպքում մատչելիության նորմերը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:»: 

Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 5-րդ գլուխը լրացնել 43.2 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

43.2  Հեռուստաընկերությունների կողմից լսողության խնդիրներ ունեցող անձանց համար  տեղեկատվության մատչելիության նվազագույն պահանջները չապահովելը

Հեռուստաընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության  մատչելիության նվազագույն պահանջները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29.3 գլխում 216.6 հոդվածի 1-ին մասում «ոլորտում» բառը փոխարինել «և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում» բառերով:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29.3 գլխի 216.6 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով՝

«3.    Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն (նրա կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ և անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են) և հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել հետևյալ դեպքերում՝
    • խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը,
    • խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի խտրականությունից պաշտպանվելու իրավունքը և, որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

 

 

 

 

  • Discussed

    25.02.2020 - 11.03.2020

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6907

Print

Suggestions

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Նշում եմ, որ մենք լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ ենք զբաղվում, վաղուց այդպիսի ձև մտածում ենք։ Համաձայն ենք երկու ձեռքով, ոչ մի առարկություն։

See more