Add to favourites

Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի.

2) հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու մասին N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումը:
  • Discussed

    22.02.2020 - 08.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6721

Print

Related documents / links

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

07.03.2020

1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Կարգավորման ենթակա խնդիրը։ Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում՝ հանրության շրջանում առաջ են գալիս տարաբնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվանման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում։ (․․․) Պարտավորության հակիրճ նկարագրությունը։ հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում՝ (․․․) հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) վերաբերյալ տվյալների՝ հայտարարագրման ենթակա լինելու առումներով։ (․․․) Ընթացիկ գործողություններ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում՝ (․․․) նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում։ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

07.03.2020

2. Թեև սույն նախագծով տրանսպորտի ձեռքբերման ամսաթիվը դարձել է հրապարակային տվյալ, սակայն վերոնշյալը բավարար չէ՝ տրանսպորտի ձեռքբերման արժեքը պարզելու տեսանկյունից, քանի որ բացակայում է տրանսպորտի արտադրման արժեքը։ Առաջարկում ենք հրապարակել նաև վերոնշյալ տվյալները։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

07.03.2020

3. Սույն նախագծով շարունակվում է հասանելի չլինել անշարժ գույքի բնութագրիչ տվյալներից որոշակի տվյալներ, ինչպիսին օրինակ վերջինիս գտնվելու վայրն է։ Մինչդեռ, գույքի գտնվելու վայրը կարող է էականորեն ազդել գույքի արժեքի վրա։ Հաշվի առնելով հայտարարատու պաշտոնատար անձանց անհատական տվյալների պաշտպանության հարցը, մի կողմից, և հանրային շահը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, գտնում ենք, որ անհրաժեշտ է առնվազն հրապարակել անշարժ գույքի գտնվելու համայնքը և վարչական շրջանը։

See more