Add to favourites

Under development

ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2017  թվականի  -------------------------   -----  -ի

№  ---------  արձանագրային որոշման

 

 

 

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

  1. Բակային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

 

  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

  1. Հայեցակարգը մշակված է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման №2 հավելվածի 86-րդ կետի:
  2. Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում բակային և մասսայական սպորտի համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
  3. Ներկայումս համայնքներից շատերում բնակչության ֆիզիկական ակտիվության հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դերակատարում ունեն ակտիվ կենսակերպի համար պայմաններ և հնարավորություններ ստեղծելու գործում:
  4. Բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումները հիմնված են հետևյալ կարևոր սկզբունքների վրա՝
  • ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածություն, առողջ ապրելակերպի գաղափարի տարածու.
  • բնակչության առողջության ամրապնդում ու ֆիզիկական զարգացում, երկարակեցության ապահովում.
  • ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն.
  • տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովում.
  • բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում.
  • բնակչության շրջանում մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորում, նրանց ընդգրկում մարզական զանգվածային միջոցառումներում.
  • մասսայական սպորտով զբաղվող մարդկանց թվի աճի ապահովում:
  • Discussed

    22.05.2017 - 09.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Public discussion

22.05.2017 15:43

davidbaghumyan@mail.ru

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7996

Print