Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի № 2275-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի № 2275-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-238-Ն օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը վերաշարադրվել է նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, որը ՀՀ կառավարությանը լիազորում է կայացնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին որոշում: Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» № 2275-Ն որոշումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ Կառավարության 2019թ. ծրագրով ՀՀ կառավարությունը նպատակ է դրել վերանայելու պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե և հետագայում, ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն այդ բյուջեներից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը սահմանափակելու նպատակով մի շարք օրենքերում, այդ թվում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-238-Ն օրենքի ընդունմամբ տեղի ունեցած փոփոխության արդյունքում վերացվել են հարկադիր ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշիվների վերաբերյալ բոլոր կարգավորումները՝ դրանք վերապահելով պետական բյուջեին: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է այն հատվածը, որի համաձայն՝ կատարողական գործողությունները կատարվում էին նաև հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին: Նախկին խմբագրությամբ օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները սահմանում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունվել է № 2275-Ն որոշումը, որով  կարգավորում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-238-Ն օրենքի ընդունմամբ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ ՀՀ կառավարությանը այլևս չունի իրավասություն կայացնելու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին որոշում, բացի այդ հարկադիր կատարման ծառայությունը այլևս չի ունենալու նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի № 2275-Ն որոշմումն ընդունելու հիմք հանդիսացող լիազորող նորմն ուժը կորցրած լինելու պայմաններում առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի № 2275-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

                                                                                                         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ արդարադատության նախարարություն

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի № 2275-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքի դրույթները:

  • Discussed

    20.02.2020 - 06.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4831

Print