«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_____________________________________________________________________________
Հոդված 1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424 օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 1-ին հոդվածում «բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձ-նահատկությունները» բառերը փոխարինել «բարեգործական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները» բա-ռերով.
2) 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բարեգործական ծրագիրը ոչ առևտրային կազմակերպության կողմից, սույն օրենքի նպատակներին համապատասխան, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառում-ների նկարագրությունն է, որը հաստատվում է տվյալ կազմակերպության ղեկավարման բարձրագույն մարմնի կողմից և համապատասխանում է տվյալ կազմակերպության կանոնա-դրական նպատակներին:».
3) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) որպես բարեգործական որակված ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնա-հատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելը, ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը.»
4) 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«4.1 Բարեգործական ծրագրի ներկայացման ձևը սահմանում է լիազորված մարմինը:»
5) 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր են համարվում բարեգործական ծրագրերի իրականացմանը մասնակցող անձանց աշխատավարձը, իրականացնող կազմակերպությունների նյութատեխնիկական ապահով-ման և գործուղման հետ կապված ծախսերը, իրականացնող կազմակերպությունների գոր-ծունեության մասին հաշվետվության և տեղեկատվության հրապարակման վրա ծախսված միջոցները:».
6) 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի պահանջներին բարեգործական ծրագիր իրականացնող կազմակեր-պության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրակա-նացնում է լիազորված մարմինը: Բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպու-թյունը լիազորված մարմին է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվե-տվություն, որը ներառում է տեղեկություններ՝»:
7) 18-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«Լիազորված մարմինն իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների և մշտադիտարկման արդյունքում խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունում ստուգում անցկացնելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմիններ:».
8) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«1.1 Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտա-դիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը սահմանում և հաստատում է լիազորված մարմինը:».
9) 19-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 3-րդ մասերում «բարեգործական կազմակերպու-թյան» բառերը փոխարինել «բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպության» բառերով.
10) 19-րդ հոդվածի 4-րդ մասում «բարեգործական կազմակերպությունը» բառերը փոխարինել «բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունը» բառերով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
19.02.2020 - 06.03.2020
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Office of the Prime Minister
Views 7817
Print