Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման մասին 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: 

1.1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը։ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում,  սահմանվել է գործատուների՝  իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝  աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։ 

2017 և 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։

Սակայն, 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ դարձավ, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման և տեսաներածման համար սահմանված ժամկետը՝ 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։

Նշված հանգամանքով պայմանավորված՝ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի  համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու՝ նախկինում սահմանված ժամկետը և նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում՝ Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում։

2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։

Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաև պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի և էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։

2019 թվականի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ։

Հարկ է նկատի ունենալ, որ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի տվյալների համադրությամբ շուրջ 320 000 աշխատող անձ դեռևս չունի տեսաներածված գրքույկ։

 1.2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածում՝

  1. Երկարացնել աշխատանքային գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը ևս երկու տարով։
  2. Սահմանել գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի՝ կիրառելով օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել յուրաքանչյուր խմբի մեջ մտնող գորածատուների հետ տարվող աշխատանքը, ապահովել տեսաներածման և հաջորդական այլ գործընթացները։
  3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կանոնակարգումների շրջանակներում՝ սահմանել, որ աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուների վրա ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել նաև դատական կարգով։
  4. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասում՝ «երեք» բառը փոխարինել «hինգ» բառով։
  2. 2-րդ մասը լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ մասերով և սահմանել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա՝ ըստ աշխատողների թվաքանակի գրքույկները ներկայանելու առանձին (կրճատ) ժամկետներ՝
  • 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները՝ գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

2) 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային  փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում,

           3) 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային  փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո ինը ամսվա ընթացքում,

4) 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային  փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում,

5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային  փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորինս կվերացվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատանքերի արդյունավետությունը։

 Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի թիվ 882-Ն որոշման մեջ:

  • Discussed

    17.02.2020 - 03.03.2020

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7631

Print

Suggestions

Միքայել Դանիելյան

01.03.2020

Նախագծով առաջարկվում է գործատուներին աշխատանքային գրքույկների ներկայացման համար տրվող ժամկետի տևողությունը պայմանավորել աշխատողների թվաքանակով, ընդ որում` որքան շատ են որևէ գործատուի մոտ աշխատող անձինք, այնքան ավելի քիչ ժամկետ է նախատեսվում տրամադրել տվյալ գործատուին, ինչն ընդունելի չէ: Կարծում եմ, որ ավելի տրամաբանական մոտեցում կլինի գործատուին տրամադրվող ժամկետի տևողության երկարությունը պայմանավորել աշխատողների թվաքանակի մեծությամբ և ոչ թե հակառակը` հաշվի առնելով աշխատողների թվաքանակի մեծությամբ պայմանավորված աշխատանքի ծավալի մեծությունը:

Միքայել Դանիելյան

25.02.2020

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացումներ ու փոփոխություններ կատարել ոչ թե հիմնական ակտում` ՀՀ աշխատանքային օրենսգրքում, այլ հիմնական ակտում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտում, ինչը համահունչ չէ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: Բովանդակային առումով, աշխատանքային գրքույկների հավաքագրման ժամկետը երկարացնելու մասին առաջարկվող փոփոխությունը դրական է ու անհրաժեշտ, սակայն գտնում եմ, որ այդ առաջարկվող փոփոխությունները պետք է կատարվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ոչ թե "ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքում:

See more