Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 825-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 87-րդ կետի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողով, որի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալը:

Որոշման 99-րդ կետի համաձայն՝ բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել մշակելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ):

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է երկու հավելվածով սահմանել Հանձնաժողովների գործունեության կարգը և վարձատրության չափերը:

 

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի Հանձնաժողով, որը կապահովի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացություն տրամադրումը: Հանձնաժողովի գործունեության անկախությունը և արդյունավետությունը երաշխավորելու նպատակով սահմանվել է, որ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև դրան կից աշխատանքային խմբերի գործունեությունը վարձատրվող է:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ նախատեսվում են, սակայն հստակ գնահատում հնարավոր չէ իրականացնել:

 

  • Discussed

    11.02.2020 - 26.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6497

Print

Suggestions

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

18.02.2020

1. Նախագծի 8-րդ կետը սահմանում է հետևյալը. <<Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո հանձնաժողովի լիազորությունները համարվում են դադարած>>: Սակայն, 5-րդ կետը նման ժամկետ չի նախատեսում, միգուցե պետք է նշվի 7-րդ կետով, ոչ թե 5-րդ: 2. Նախագծի 11-րդ կետը սահմանում է հետևյալը. <<Հանձնաժողովն ունի քարտուղար, որի թեկնածությունը ներկայացնում է ՊՈԱԿ-ը: Հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա ՊՈԱԿ-ը դիմումի ստացման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է քարտուղարի նոր թեկնածություն>>: Հստակեցված չէ, թե քարտուղարի թեկնածությունը ինչպես է հաստատվում, նախագահն է միանձնյա որոշում, թե հանձնաժողովը: Կարծում ենք պետք է հստակեցնել: 3. Նախագծի 17-րդ կետով սահմանվում են ժամկետներ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալու համար: Կարծում ենք, որ միևնույն ժամանակ պետք է քննարկել այն հարցը, որ նույնիսկ, եթե անհրաժեշտություն է առաջացել նոր հետազոտություն կատարելու, ապա այն նույնպես պետք է ժամկետ նախատեսի: Գործնականում եղել են իրավիճակներ, որ լրացուցիչ հետազոտության կատարումը տևել է ամիսներ, սակայն այն երկարել է ոչ թե հետազոտության բնույթից ելնելով, այլ պարզապես անձին ուշ են տարել հետազոտության: Նշվածից բացի, տվյալ կետում հղում է արվում Նախագծի 16-րդ կետին, գտնում ենք, որ տեխնիկական վրիպակ է, միգուցե հղումը պետք է վերաբերվի Նախագծի 21-րդ կետին: 4. 29-րդ կետում նշված է. << Սույն կարգի 17—րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումն ստանալու օրվան հաջորդող ... >>: 17-րդ կետը 1-ին ենթակետ չունի, պետք է հստակեցնել կետերը: 5. 30-րդ կետում նշված է . << Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում ... >>: 17-րդ կետը 2-րդ ենթակետ չունի, պետք է հստակեցնել:

See more