Add to favourites

Under development

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր

Սույն ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները.

- ՀՀ ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում 

-  Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում  

- Նախաքննության արդյունավետության բարձրացում 

- Հասարակական կարգի պահպանություն

- Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում 

- Ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում  

- Մարդու իրավունքների պաշտպանության բարելավում

- Թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում

  • Discussed

    10.02.2020 - 25.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, Fight against corruption, Criminal legislation, Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 27752

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Ռազմավարությամբ հստակեցված չէ նաեւ վերապատրաստումներ իրականացնող անձանց վերաբերյալ կարգավորումներ, ինչն առաջարկում ենք ավելացնել՝ նշելով որ ուսումնական ծրագրերի աուդիտի, կրթական ծրագրերի մշակման, վերանայման եւ դասավանդման գործընթացներում անհրաժեշտ է ներառել նաեւ ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Ռազմավարությամբ անդրադարձ չի կատարվում կրթական, ինչպես նաեւ վերապատրաստումների մոդուլների չափորոշիչներին, ինչն առաջարկում ենք հստակեցնել՝ ներառելով որ այդ ծրագրերը պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների, գենդերային զգայունության, խտրականության բոլոր ձեւերի բացառման, զոհակենտրոն մոտեցման սկզբունքների հիման վրա։

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել ոստիկանության ծառայությունում կին ոստիկանների ներգրավման ուղղությամբ։

See more