Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

(Տեղեկանք-հիմնավորում)

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան

 

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները: 

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 75,030,673.5 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 86,408,808.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.8%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,392,210.2 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 75,002,969.4  հազար դրամ՝ ապահովելով 88.9% կատարողական:

Երևան քաղաքի 2019 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 24,073,402.7 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 25,002,915.6 հազար դրամ կամ 103.9%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2018 թվականի համապատասխան ցուցանիշից 3,597,818.9 հազար դրամով։

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 66,760,785.0 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 70.5%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպեա նաև որոշ ծրագրերի չկատարմամբ:

Հարկ է նշել, որ 2019 թվականի բյուջեի ծրագրված 8,281,918.4 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 8,269,888.6 հազար դրամ հավելուրդով։

  • Discussed

    05.02.2020 - 21.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

21.02.2020 11:00

2019 program report

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7935

Print