Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
10 - Agree
-
0 - Disagree
Մինչև Օրենքի ընդունումը 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները հաշվանցվում (մարվում) էին առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում), իսկ այդ գումարների վերադարձը կատարվում էր հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով: Օրենքի ընդունումից հետո մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողի՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշմամբ հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձ նախատեսված է միայն 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար: Մինչդեռ, Օրենքով բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձ կարող է կատարվել նաև մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ցանկացած կիսամյակի համար:
-
Discussed
04.02.2020 - 19.02.2020
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 5826
Print