«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Օրենսգրքի 346-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորություններն անզգուշությամբ չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները դիտավորությամբ չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով հարուցված քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Եթե անձնական երաշխավորը իր ստանձնած պարտավորություն(ներ)ը, կասկածյալի կամ մեղադրյալի վարքագծով պայմանավորված, չի կարողանում կատարել, ապա պարտավոր է անհապաղ հրաժարվել երաշխավորությունից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
22.01.2020 - 06.02.2020
-
Type
Law
-
Area
Justice, Criminal legislation, Criminal procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 5691
Print