Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   2020 թվականի _______________            N   -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հոգեկան և վարքային խանգարումներ, այդ թվում հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F00-F09, F10.1-F10.9, F11.1-F11.9, F12.1-F12.9, F13.1-F13.9, F14.1-F14.9, F15.1-F15.9, F16.1-F16.9, F18.1-F18.9, F19.1-F19.9, F20-F39, F60-F61, F44.1, F44.2, F44.3, F44.6, F44.8, F63, F70-F89):»,

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետից հանել «և թմրաբանական» բառերը,

3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով. 

«2.1. Թմրաբանական հիվանդությունների բացակայությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն) կողմից:»,

4) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում «2-րդ» թիվը փոխարինել «2.1-ին» թվով,

5) որոշման N 3 հավելվածի 8-րդ կետում «2-րդ կետով» թիվը և բառը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերով» թվերով և բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    22.01.2020 - 06.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7541

Print