Add to favourites

«ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ», «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2020 թվականի             N          – Ա 

«ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ»,  «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ»,  «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Վերակազմակերպել «Հրազդանի մարզային արյան բանկ» (պետական գրանցման համարը՝140.01205), «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 31.140.00604), «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 222.120.00542), «Գյումրիի արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 29.140.00663), «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 18.140.00376)  փակ բաժնետիրական ընկերությունները՝ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 264.140.01671) միացման ձևով:
  2. Սահմանել, որ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան»,  «Գյումրիի արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան»  փակ բաժնետիրական ընկերությունների  իրավահաջորդն է:
  3. «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրիի արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միանալուց հետո միացած իրավաբանական անձանց իրավունքները և պարտականություններն անցնելու են «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման ակտին համապատասխան:
  4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) կազմակերպել կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը` «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) ապահովել  «Հրազդանի մարզային արյան բանկ»,  «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան»,  «Գյումրիի արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան»  փակ բաժնետիրական ընկերությունների  գործունեության դադարման պետական գրանցումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  • Discussed

    22.01.2020 - 07.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9121

Print