Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N  - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» 56-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28-րդ հավելվածների:

2) Որոշումը լրացնել նոր NN 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28-րդ հավելվածներով` համաձայն հավելվածի::

  1. Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընթացակարգերից::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                         

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

_______________ ____ №____-Ն որոշման

 

Հավելված 19

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

Թ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Սերտիֆիկացման տիպային ընթացակարգերը

 

  1. Սերտիֆիկացման տիպային ընթացակարգերը ներառում են հաջորդաբար կատարվող հետևյալ ընթացակարգերը, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

1)   հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնելը, որում նշվում է սույն ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը՝ սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի կցմամբ.

2)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից հայտը և կցվող փաստաթղթերն ուսումնասիրելը, սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու կամ սերտիֆիկացման աշխատանքների անցկացումը մերժելու մասին որոշում ընդունելը և ընդունված որոշման մասին հայտատուին տեղեկացնելը (անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ տեղեկատվություն ուղարկելու միջոցով).

3)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի նույնականացում իրականացնելը և (կամ) արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) (արտադրանքի տիպային նմուշներ) (այսուհետ՝ արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ)) վերցնելը՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

4)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից պայմանագրի հիման վրա (անհրաժեշտության դեպքում) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայի ներգրավումը՝ այն լաբորատորիաներից, որոնց հետ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը փոխգործակցում է՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար (եթե հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով)։ Այն դեպքում, երբ հայտատուն որևէ պատճառով անհնար է համարում ներգրավված՝ հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայում հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելը, նա պետք է այդ մասին տեղեկացնի արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (հիմնավորելով մերժման պատճառները)։ Այս դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար ներգրավում է իր հետ փոխգործակցող հավատարմագրված և նշանակված այլ փորձարկման լաբորատորիա.

5)   հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելը, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

6)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի տիպի հետազոտության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

7)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի նախագծի հետազոտության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

8)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

9)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների ստացված արդյունքները վերլուծելը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ (այսուհետ՝ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ) տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշման ընդունում.

10) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպելը և տրամադրելը.

ա. արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով

բ. Հայաստանի հանրապետության շուկայում արտադրանքի շրջանառության համապատասխանության ազգային նշանով արտադրանքի մակնշման ապահովումը հայտատուի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով.

գ. արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման իրականացումը, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

դ. արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի համապատասխանության իր կողմից տրված սերտիֆիկատների գործողությունը կասեցնելը (վերականգնելը) կամ դադարեցնելը։

  1. Սերտիֆիկացման աշխատանքներն իրականացվում են հայտատուի նախաձեռնությամբ՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
  2. Հայտի մեջ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1)   արտադրանքի սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն).

2)   հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև այն հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, բանկային վավերապայմանները, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3)   իրավաբանական անձի ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է հայտով (լիազորող փաստաթղթի անվանման ու վավերապայմանների նշմամբ) դիմելու արտադրանքի սերտիֆիկացման մարմին.

4)   արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.

5)   արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկություններ՝ ներառյալ

ա. արտադրանքի անվանումը և նշագիրը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) և արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).

բ. արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).

գ. արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող այլ տեղեկություններ (առկայության դեպքում).

դ. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր).

ե. այն փաստաթղթի (փաստաթղթերի) նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

զ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկումը, խմբաքանակը կամ եզակի արտադրատեսակը)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը (առկայության դեպքում): Գործարանային համարի բացակայության դեպքում կատարվում է «մեկ օրինակից» կամ «եզակի արտադրատեսակ» գրառումը.

է. պայմանագրի (մատակարարման պայմանագրի) և ապարանքաուղեկից այն փաստաթղթերի վավերապայմանները, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը (արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար).

6)   հայտատուի կողմից ընտրված սերտիֆիկացման ընթացակարգը.

7)   այն տեխնիկական կանոնակարգի անվանումը, որի պահանջներին համապատասխանության մասով անցկացվում է սերտիֆիկացումը.

8)   այլ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող իրավաբանական անձանց, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց արտադրական հարթակներում իր անվան ներքո արտադրանքի արտադրման համար արտադրողի կողմից պատվեր տեղադրելու դեպքում՝ պատվերը կատարողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները)։

  1. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1)   սերիական արտադրության արտադրանքի համար՝

ա. արտադրանքի տեխնիկական (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները.

բ. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ), իսկ դրանց բացակայության դեպքում՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ազգային (պետական) ստանդարտների ցանկը (այսուհետ՝ ստանդարտների ցանկ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).

գ. տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում).

դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

ե. կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որի գործողությունը տարածվում է սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վրա, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված կառավարման համակարգի համապատասխանությունը կառավարման համակարգին ներկայացվող՝ համապատասխան ստանդարտի պահանջներին և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (այսուհետ՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ) (սերտիֆիկացման ընթացակարգով նախատեսված դեպքերում).

զ. կրիտիկական բաղադրամասերի, նյութերի, կոմպլեկտավորող արտադրատեսակների կամ արտադրատեսակի բաղադրիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատների պատճենները (առկայության դեպքում).

է. արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար).

ը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ.

թ. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում).

2)   արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար՝

ա. արտադրանքի տեխնիկական (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

բ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

գ. պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապարանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը.

դ. ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).

ե. տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում).

զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ.

է. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում)։

  1. Հայտին կից ներկայացվող ռուսերեն կամ այլ օտար լեզվով կազմված փաստաթղթերն ուղեկցվում են հայերեն թարգմանությամբ, պատճենները վավերացվում են հայտատուի ստորագրությամբ։

 

 

 

 

 

 

 

Հավելված 20

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

Թ1 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

  1. Սերտիֆիկացման Թ1 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար։
  2. Թ1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը)։
  3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար արտադրության գործընթացի կայունությունը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունը, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
  4. Թ1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը։
  • Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1)-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը։
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:
  • Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում)։
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացումը և դրա նմուշառում (փորձանմուշներ)՝ դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնելու համար։
  • Արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայում: Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն:
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ու արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում է հայտատուին:
  • Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով։
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է իրականացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողութան ժամկետի ընթացքում՝ տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
  1. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման տվյալ մարմինը սերտիֆիկացում անցկացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա անցկացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
  2. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
  • կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը,
  • դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
  1. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
  2. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարողեն ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն՝ նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին։
  4. Նշված մարմինն ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 21

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

Թ2 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

(ԵՐԲ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ ՆԵՐԴՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ)

 

  1. Սերտիֆիկացման Թ2 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար՝ արտադրողի մոտ ներդրված կառավարման այնպիսի համակարգի առկայության դեպքում, որը սերտիֆիկացվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից։
  2. Թ2 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (կամ արտադրողի կողմից լիազորված անձը)։
  3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար ներդրված և սերտիֆիկացված կառավարման համակարգի կայուն աշխատանքը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրման համար անհրաժեշտ արտադրության պայմանները, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
  4. Թ2 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը։
  • Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1)-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենները։
  • Թ ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի՝ հայտի մեջ նշվում են այն փաստաթղթի մասին տեղեկությունները, որի պահանջներին համապատասխանության մասով սերտիֆիկացվել է ներդրված կառավարման համակարգը։
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:
  • Հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում)։
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացումը և դրա նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը՝ դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնելու համար)։
  • Արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայում:
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ամփոփում:
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին:
  1. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:։
  2. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
  4. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է անցկացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողութան ժամկետի ընթացքում՝ տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
  5. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն իրականացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման այդ մարմինը սերտիֆիկացում իրականացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա իրականացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
  6. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
  • կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը,
  • դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
  1. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
  2. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարողեն ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն՝ նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին։
  4. Նշված մարմինն ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

 

Հավելված 22

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

 

Թ3 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

(ԵՐԲ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԱՄ ԴԺՎԱՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ)

 

  1. Սերտիֆիկացման Թ3 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար այն դեպքում, երբ ամբողջապես հնարավոր չէ կամ դժվար է հաստատել տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը՝ պատրաստի արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելիս։
  2. Թ3 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (կամ արտադրողի կողմից լիազորված անձը)։
  3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու արտադրության գործընթացի կայունությունը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունը, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությո
  • Discussed

    21.01.2020 - 20.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Public discussion

21.01.2020 06:47

56-N

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7137

Print