Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի համաձայն որոշման գործողությունը տարածվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել նշված ժամկետով, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբանանի Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ վերը նշված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Հաշվի առնելով հիշյալ պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, արդի ժամանակահատվածում ևս այդ պետություններում բնակվող հայերի համար Հայաստանի Հանրապետություն գալը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում ստանալու հարցը խրթին է, ուստի առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը:
|
|
Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու ու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է ՀՀ ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Սակայն, մինչև սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները կզրկվեն հիշյալ հնարավորությունից, որից օգտվում են 2012 թվականից առ այսօր և հաշվի առնելով նշված պետությունների տարածքում շարունակվող լարվածությունը՝ հնարավորություն չեն ունենա ՀՀ այցելելու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար: Հետևաբար, առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը:
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
|
-
Discussed
20.01.2020 - 04.02.2020
-
Type
Decision
-
Area
Diaspora, Public service
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 6892
Print