Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
-
16 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.
«21. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված իր կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի առուվաճառքի գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-րդ կետով.
«55) Սպանդանոցային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև անմիջական սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից վերամշակված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում «64-րդ և 65-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «64-րդ, 64.1-րդ և 65-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1-րդ հոդվածով.
«Հոդված 64.1. Ավելացված արժեքի հարկի 7 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքները
- ԱԱՀ-ի 7 տոկոս դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածովսահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 7 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
- ԱԱՀ-ի 7 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` կառավարության սահմանած ցանկում ընդգրկված գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքիօտարումը` Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի, դրա վերամշակման արդյունքում ստացված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում երեսուն տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ երեսուն տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի, դրա վերամշակման արդյունքում ստացված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների մասով: Սույն մասի կիրառության իմաստով`:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
16.01.2020 - 31.01.2020
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 11931
Print