Add to favourites

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն բազմաթիվ դիմումներ են ստացվում հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք`
ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հողերի պահպանու­թյան և արդյունավետ օգտագործման, գյուղա­տնտե­սական շրջանառու­թյունից հողերի անհիմն բացառման դրույթներով պայմա-նավորված, բախվում ենք մի շարք խնդիրների. ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` «Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:», սակայն 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում՝ բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտե-սական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է:

  5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում առաջանում է «Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ կատեգորիայի փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտություն:

2

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը չի հակասում
ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

  • Discussed

    15.01.2020 - 30.01.2020

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7707

Print

Suggestions

Արայիկ Բաղդասարյան

16.01.2020

Նման նախագիծը կվնասի համայնքի զարգացմանը քանի որ գոյություն ունեն համայնքներ որտեղ ուղակի մշակելը անշահութաբեր է։ Նախագիծ գտնվում է թերի վիճակում ։ Առաջարկում եմ կապնվեք ՀՀ Համայնքների ղեկավարների հետ ։ Համայնքի ղեկավարից ճշտեք կլիմայական առաձնահատկությունները թվյալ համայնքի , հողը որ դասակարգման է պատկանում կավահող է թե ղռիճ ։ Բոլոր համայնքների ղեկավարներից տեղեկությունները ստանալուց հետո կապնվեք համայնքների բնակչության հետ ճշտեք առդյոք ստացված ինֆորմացիան համապատասխանում է իրականության հաջորդ քայլը կատարեք վիճակագրական գնահատում եթե համայնքների 75 տոկոսի հողերը բարենպաստ են մշակման համար և կա որոքման հնարավորություն ապա նախագիծը դրեք քննարկման ։ 25 տոկոսի համարել համապատասխան այլընտրանքային լուծման նախագծի հետ համատեղ։

See more