Add to favourites

The draft has been accepted

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-226-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1. Սահմանել քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափը՝ համաձայն հետևյալ բանաձևի՝ 

 

ՆԳ=ՄԳ×ՆՄ 

ՆԳ- միակ բնակարանի իրացման նվազագույն գումարի չափն է, 

ՄԳ- բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինն է, 

ՆՄ- բնակարանի նվազագույն մակերեսն է, որը հավասար է 40մ2: 

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մինչև յուրաքանչյուր ամսվա հինգը Երևան համայնքի բոլոր վարչական շրջանների և յուրաքանչյուր մարզի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանի 1մ2 մակերեսի առավելագույն շուկայական գին ունեցող համայնքների վերաբերյալ առկա տվյալների 

թվաբանական միջինի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրում է ՄԳ-ի վերաբերյալ տեղեկատվություն: 

4. Քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի իրացման դեպքում նվազագույն գումարի չափը հաշվարկվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված ՆԳ-ն բազմապատկելով քաղաքացի-պարտապանի ունեցած բաժնեմասով, որը չի կարող պակաս լինել քաղաքացի-պարտապանի 1/2 բաժնեմասի համար հաշվարկված նվազագույն գումարի չափից: 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրում է տվյալ ամսվա համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

  • Discussed

    17.05.2017 - 01.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11440

Print