Add to favourites

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման, վերահսկման, բարելավման տեսլականի առկայությունն անհրաժեշտ է  ոլորտի բարեփոխման հստակ ռազմավարություն և միջոցառումների ծրագիր մշակելու համար:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններում բացակայում է բժշկական օգնության և սպասարկման որակի վերահսկման համընդհանուր համակարգը: Բժշկական հաստատություններում վատ են պատկերացնում և հաճախ թերագնահատում են որակի հսկողության համակարգերի ներդրման կարևորությունը: Բացակայում են ծառայությունների որակի բարելավման ծրագրային փաստաթղթերը, մշակված չեն որակի վերաբերյալ հայեցակարգեր և գործելակարգեր, բժշկական հաստատություններում չկան կոնկրետ պատասխանատուներ, որոնք պետք է զբաղվեն որակի կառավարման հարցերով: Սա հանգեցնում է նրան, որ պարբերաբար չեն վերլուծվում ծառայությունների մատուցման ընթացքում ծագած խնդիրները, և վերջիններիս չի տրվում համակարգային լուծում: Բժշկական օգնության և սպասարկման որակի վերահսկման բացակայությունը նպաստում է նաև բուժման արդյունավետության և առողջապահական համակարգի ծախսարդյունավետության անկմանը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առողջապահության նախարարության կողմից վերլուծվել և գնահատվել է բժշկական օգնության և սպասարկման  որակի ներկա իրավիճակը, գույքագրվել են առկա խնդիրները, սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման  որակի ապահովման նպատակներն ու առաջնահերթությունները, և մշակվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլական, որի հաստատումը թույլ կտա ունենալ բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզ: Վերջինս իր մեջ կներառի ՀՀ բժշկական օգնության և սպասարկման  որակի բարելավման ռազմավարական պլանը, որն էլ իր հերթին հիմք կհանդիսանա հետագա միջոցառումների իրականացման համար:

  1. Միջոցառումների իրականացումից ակնկալվող արդյունքը

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականի առկայության դեպքում  Առողջապահության նախարարությունը, որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին, ձեռնամուխ կլինի և կհամակարգի բժշկական օգնության և սպասարկման  որակի բարելավման ռազմավարական պլանի իրագործումը` քայլ առ քայլ ներդնելով որակի կառավարման ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները ողջ հանրապետության տարածքում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Որոշման նախագծի ընդունման համար այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

   Որոշման նախագծի ընդունումը հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Discussed

    10.01.2020 - 27.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8520

Print