«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
3 - Disagree
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքը, որը տեղակայված է ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում, բազմահարկ շինություն է, ունի 14 հարկ: Վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, դրանից բացի Ծառայություն են այցելում նաև բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ կատարվում են վճարումներ պարտապանների կողմից (օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10,0 մլն ՀՀ դրամը):
ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» № 1160 որոշմամբ սահմանված զենքը և հատուկ միջոցները պահպանվում են նույն շենքում։
Մինչ 2016թ. ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեից տեղափոխվելը Վազգեն Սարգսյան 3/8 հասցե՝ տվյալ շենքի պահնորդական ծառայությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից:
Նախարարության տեղափոխվելուց հետո Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի (որը ևս ընդգրկված է արդարադատության նախարարության հաշվեկշռում) պահպանությունը ապահովվել է «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցների հաշվին, «Ծառայությունների մատուցման պայմանագրի» հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թվով 6 աշխատակիցների կողմից, սակայն նույն վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատարը 18.11.2019թ. № 27/8-1258 գրությամբ Ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների և արտաբյուջետային հաստիքների կրճատման պատճառով գունդը Հալաբյան 41ա շենքի պահպանությունը չի կարող իրականացնել առանց սույն Նախագծի ընդունման:
14.10.2019թ. ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ:
Այսպիսով, Ծառայության վարչական շենքի պահպանության համար ծախսերը չի կարող կատարվել նախկինում գործող կարգով և պետք է արդեն իրականացվի պետական բյուջե մուտքագրվող միջոցների հաշվին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նշված վարչական շենքի պահպանությունը և անվտանգությունը կարևորելով, նպատակահարմար է, որպեսզի Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում տեղակայված վարչական շենքը ներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականցվի համապատասխան լիազոր մարմնի կողմից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ արդարադատության նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը.
Այսպիսով, Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի պահպանությունն ու անվտանգությունը:
-
Discussed
10.01.2020 - 25.01.2020
-
Type
Decision
-
Area
Security, Compulsory enforcement of judicial acts
-
Ministry
Ministry of Justice
Views 7280
Print