Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության  որոշման  նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է շրջակա միջավայրի պահպանության/բնապահպանության և հրդեհային անվտագության ոլորտներում առավել մեծ կարևորություն և ռիսկայնություն ունեցող տնտեսավարողների շրջանակում անվտանգության ավելի բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունից:  

 

Ընթացիկ վիճակը

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են տեսչական մարմինները, որոնց թվում է նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: «Տեսչական մարմինների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ տեսչական մարմիններ ստեղծվում են գործադիր իշխանության համակարգում գործող վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող լիազորությունների իրականացման նպատակով:  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծումից հետո դադարել են գործել ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտային պետական տեսչությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, և դրանց կողմից վերահսկվող բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է տեսչական մարմնին: Այդ առումով, անհրաժեշտություն է առաջանում  Հայաստանի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին վերապահել Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը վերապահված լիազորությունները:

Որոշման հավելվածում նախատեսված են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք փաստացի գործունեություն չեն իրականացնում: Միևնույն ժամանակ, որոշ տնտեսվարող սուբյեկտներ, որոնց գործունեությունը հանրության և պետության համար ունեն կենսական նշանակություն կամ որոնց գործունեությունն առավել ռիսկային է մարդու առողջությանը և շրջակա միջավայրին վնաս հասցնելու տեսանկյունից կամ որոնց կողմից (հաշվի առնելով վերջիններիս կողմից իրականացվող գործունեության ազդեցության ծավալները) սահմանված կանոնների խախտումները կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների առավել մեծ թվով մարդկանց շրջանում, ներառված չեն այդ հավելվածում: Նման պայմաններում այդ տնտեսվարող սուբյեկտներում ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված տարեկան միայն մեկ ստուգման իրականացումը բավարար գործիք չէ այդ այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ոլորտներում բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման տեսանկյունից:

 

 

Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակը գործող օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հստակեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովումն է:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի այն տնտեսվարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության հիման վրա, բացառության կարգով, ստուգումներ կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ստուգումներն իրականացնող տեսչական մարմինների շրջանակը:

 

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման  նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման  նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։                                  

 

 

  • Discussed

    30.12.2019 - 14.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8022

Print