Add to favourites

«Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը, տրամադրման, տնօրինման պայմանները և թույլտվության ձևը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս չի կարգավորված կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, որոնց գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը - Նախագծով սահմանվում և  հաստատվում են կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման կարգը,  թույլտվության ձևը, ընդերքի տրամադրման պայմանները և հանույթի տնօրինման պայմանները

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:

4.Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման, ընդերքի տրամադրման պայմանների, հանույթի տնօրինման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները: Կսհամանվեն թույլտվության ձևը:

  • Discussed

    25.12.2019 - 10.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6290

Print