Add to favourites

Under development

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառումը ու դրա նկատմամբ հսկողությունն իրականացնել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի տոմսի վրա հսկիչ նշանների փակցման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների միջոցով: Նախագծով սահմանվում են նաև հսկիչ նշանների ստացման, դրանց փակցման, էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցումներ կատարելու և չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

  • Discussed

    24.12.2019 - 08.01.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6281

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.12.2019

Հարգելի գործընկերներ, Շատ կարևոր որոշում է։ Դրա համար էլ կողմ եմ քվեարկում։ Սակայն որոշման նախագծի շրջանառությունը խիստ ուշացած է և հնարավոր է մի շարք վարչարարական խնդիրներ առաջանան ՀՕ դրույթը կատարելու գործում։ Այդ տեսակետից առաջարկում եմ անցումային դրույթ սահմանել ՀՕ դրույթի և սույն որոշման կիրարկման առումով։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more