<<Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զենքի մասին>> օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. <<Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախկինում առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը կարգավորվում էր ՀՀ ներքին գործերի նախարարի 02.04.1992թ. թիվ 145 հրամանով: Հաշվի առնելով, որ 06.06.2019թ. <<Զենքի մասին>> օրենքում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ներքին գործերի նախարարի 02.04.1992թ. <<Առգրավված, կամավոր հանձնված և գտնված զենքի, զինամթերքի և մարտական այլ հանդերձանքի ընդունման կարգի մասին>> թիվ 145 հրամանով կարգավորված հարաբերություններն այսուհետ սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարի նշված հրամաննը ուժը կորցրած ճանաչել:
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ վարչպետի 15.08.2019թ. թիվ 1130-Ա որոշման կատարումը և գործող կարգը համապատասխանեցնել «Զենքի մասին» օրենքին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը կսահմանի ՀՀ կառավարության որոշմամբ՝ համապատասխանեցնելով գործող օրենքի պահանջին:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Առգրավված վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Առգրավված վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Առգրավված վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ ոստիկանության պետի հրամանով սահմանել զինապահեստ ընդունվող զենքի հաշվառվման կարգը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
23.12.2019 - 14.12.2020
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 6635
Print