Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ 165-Ն օրենքում

կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  • Օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «3.1 ենթակետով.

«3.1 Կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտներում գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի ոչ պակաս քան հինգ տոկոսի չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնին խոտանման պրոցեսի վերաբերյալ համապատասխան ծանուցում իրականցնելու դեպքում։ Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

  • Հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին կետի աղյուսակի 8-րդ տողից հանել «պանրի տեսակներ բառերը։
  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Discussed

    18.12.2019 - 10.01.2020

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6217

Print