Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2019 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
- 2-րդ պարբերությունը «իրավունքներից» բառերից հետո լրացնել «, կամ առկա է սույն կետի 3-րդ ենթակետի «դ» կամ «ե» պարբերություններում նշված հանգամանքներից որևէ մեկը» բառերով,
- 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,
- 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. դատական կարգով կամ նոտարական ակտով հաստատված է այն փաստը, որ անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է կամ իրականացնում է նոր ծնված երեխայի հայրը կամ`»,
- 3-րդ ենթակետը «դ» պարբերությունից հետո լրացնել «ե» պարբերություն` հետևյալ խմբագրությամբ.
«ե. դատարանի վճռով կամ նոտարական կարգով վավերացված ծնողների փոխադարձ համաձայնությամբ այդ երեխաների բնակության վայրը սահմանվել է (որոշվել է) ըստ հոր բնակության վայրի կամ դատական կարգով հաստատված է երեխաների` հոր հետ բնակվելու (հոր բնակության վայրում բնակվելու) փաստը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
11.12.2019 - 26.12.2019
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 6910
Print