The project has not been accepted
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական կառավարչական հիմնարկները» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, պետական մարմինները՝ բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի» բառերով.
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
- 1. 1-ին մասի 4-րդ կետից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.
- 2. 1-ին մասի 6-րդ կետում «փաթեթը» բառից հետո լրացնել «և լրացման ցուցումները» բառերը.
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`
1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը,
2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը,
3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը,
4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները,
5) կազմակերպություններում հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները և մեթոդաբանությունը,
6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը,
7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները,
8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.
9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:»
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
- 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը,
- 3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետևյալ խմբագրությամբ.
«5) կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտադիտարկումը և անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը, ինչի նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց հաշվապահական հաշվառման գրանցամատյանները և ֆինանսական հաշվետվությունները:».
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝
- 1. 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.
- 2. 4-րդ մասում «օրինակելի փաթեթը և» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները, ինչպես նաև» բառերով։
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի համակարգված ներկայացումն են:»։
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «սկզբնական հաշվառման փաստաթղթերի» բառերը փոխարինել «սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր)» բառերով։
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը։»։
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝
- 1. 2-րդ մասում «2017 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար» բառերով.
- 2. 3-րդ մասում «2019» բառը փոխարինել «2022» բառով։
Հոդված 10. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի ﬔջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
10.12.2019 - 25.12.2019
-
Type
Law
-
Area
Financial
-
Ministry
Ministry of Finance
Views 9423
Print