<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-6-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում <<, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում>> բառերը փոխարինել <<` օրենքով սահմանված կարգով>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է>> բառերը փոխարինել <<պարզում է օրենքով սահմանված կարգով>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ և 17-րդ հոդվածի 6-րդ մասերում <<օրենքով>> բառից առաջ լրացնել <<պարտադիր ժամկետային զինծառայողների համար>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածում.
1) 1-ին մասում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով>> բառերը փոխարինել <<պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար օրենքով սահմանված կարգով>> բառերով.
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
<<Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:
ՀՈԴՎԱԾ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքը, բացառությամբ 1-ին հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Discussed
15.05.2017 - 30.05.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 10051
Print