«ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՕՇԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N940-Ա որոշմամբ «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով Պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով:
Ընկերության անշարժ գույքն իրենից ներկայացնում է Արագածոտնի մարզ, Օշական համայնք, Դպրոցականների փող. 93 հասցեում գտնվող, 13929.64 քառ. մետր մակերեսով շենքեր-շինություններ և 14.5136 հա հողամաս։ Վկայականում հողամասի նպատակային նշանակությունը նշված է որպես հատուկ պահպանվող տարածքների և այն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, որոնք ենթակա չեն մասնավորեցման։
ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նշելով, որ կարևորելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տարածքով ապահովելու խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, առաջարկել է Երևանի Մոսկովյան փողոցի 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնել Արագածոտնի մարզի Օշական համայնքի Դպրոցականների փողոց 93 հասցեում գտնվող «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը, ինչը կնպաստի գերատեսչության կարիքների բավարարմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։
Օշական գյուղական համայնքի ավագանին 2019թ. նոյեմբերի 26-ին ընդունել է թիվ 33 որոշումը, համաձայն որի «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենք-շինությունների սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող 14,5136 հա հողատարածքը նվիրում է պետությանը։
Սույն նախագծով նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել հողամասի նվիրատվությունը, Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին մարել «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի ամբողջ պարտավորությունները (այդ թվում նոր առաջացող), որից հետո ընկերության ամբողջ գույքը որպես լուծարումից հետո մնացած գույք ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Ընկերության պարտավորությունները 17.11.2019թ. դրությամբ կազմում են 50.835.7 հազար դրամ,
Գործարքից հնարավոր առաջացող նոր հարկային պարտավորությունները կկազմեն շուրջ 10,167.1 հազար դրամ:
Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե։
-
Discussed
03.12.2019 - 18.12.2019
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 7342
Print