Add to favourites

<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>

     Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը՝ որը §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի պահանջների համաձայն իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարման հիմքերը:

  • Discussed

    02.12.2019 - 17.12.2019

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10054

Print

Suggestions

Հրաչյա Պետրոսյանց

02.12.2019

Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1. Զինվորական ծառայության տեսակներն են` 1) ժամկետային. 2) պահեստազորային. 3) զորահավաքային: 2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից: 3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության: Ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում ասվում է. 3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը: Նախագծի հիմնավորում որպես բերված է այն պատճառաբանությունը, որ ներկայումս գույքահարկի մասին օրենքը ունի տարբերվող ձևակերպումներ: Այդ տարբերությունը առաջացել է այն բանից հետո, երբ 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրեց ՀՀ օրենքը զինվորական ծառայության մասին, որտեղ հստակ սահմանվում էր, որ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած անձանց հետուսումնական ծառայությունը համարվում է պարտադիր ծառայություն: Հենց հիմնվելով օրենքի այս կետի վրա ռազմաուսումնական հաստատություններ ավարտած սպաները ստանում էին գույքահարկի մասով արտոնություններ: Ըստ էության իրավասու մարմիններին բավական չէր այն հանգամանքը, որը ռազմաուսումնական հաստատություններ ավարտած անձինք զրկվեցին այս արտոնությունից և ներկայացվեց տվյալ փոփոխությունները, որոնք նպատակ ունեն չներառել ռազմաուսումնական հաստատություններում սովորող անձանց գույքահարկի արտոնություններ ունեցող անձանց շրջանակում: Նախագծում հստակ նշվում է, որ առաջին պարբերությունում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք՝» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները՝» բառերով, այսինքն տվյալ արտոնության իրավունք այսուհետ ունեն միմիայն զորակոչի միջոցով պարտադիր ծառայության զորակոչված զինծառայողները, իսկ ռազմաուսումնական հաստատություններում սովորող անձինք չեն կարող, քանզի իրենք զորակոչի միջոցով չեն անցել պարտադիր ծառայության, այլ սեփական կամքով: Օրենքի երկրորդ կետով նախատեսված փոփոխությունը էական նշանակություն չունի, քանի որ սկսած 2018 թվականի հունվարից, հետուսումնական ծառայությունը այլևս չի համարվում պարտադիր ծառայություն և այն կրում է ժամանակոր բնույթ, քանի որ վերջի վերջո հանրապետությունում չեն մնա սպաներ, որոնց հետուսումնական ծառայությունը համարվել է պարտադիր ծառայություն: Տվյալ նախագիծը ուղղակիորեն շարունակում է առավել փոքրացնել այն անձանց շրջանակը, որոնք կարող էին ունենալ գույքահարկի գծով արտոնություններ: Փաստորեն ՀՀ ԶՈւ-ի սպայական կազմը վերջին քսան տարիներին հասել էր այն աստիճանի, որ մի քանի տասնյակ արտոնություններից մնացել էր միայն գույքահարկի գծով արտոնությունը և հասարակական տրանսպորտով անվճար երթևեկության արտոնությունը: Դե փաստացի տեսնում ենք, որ գւյքահարկի գծով արտոնությունները արդեն իսկ չկան և հուսով եմ, որ մոտ ապագայում պաշտպանության նախարարությունը հանդես կգա վերջին նախաձեռնությամբ, այն է հանել զինծառայողների հասարակական տրանսպորտով անվճար երթևեկելու արտոնությունը, քանի որ սպաները չեն օգտվում հասարակական տրանսպորտից: Եվ հետաքրքիր է թե ինչից ելնելով են կողմ քվեարկում մի նախագծի, որը իրականում սոցիալական վիճակի վատթարաեցում է նախատեսում:

See more