Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » ----------------- 2019 թվականի N -----------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածի««Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ»:
- Սահմանել, որ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-իպահպանությունը իրականացվելու է ընկերության սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կնքված պայմանագրի հիման վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
29.11.2019 - 15.12.2019
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development, Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6529
Print