Add to favourites

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հրաչյա Պետրոսյանց 04.12.2019 08:21:17 Դպրոցների հետ կապված մի հարց է ծագում, ստացվում է, որ ՔՊ պլանից բացի պետք է լինի նաև աղետների կառավարման պլան, որը իրականում համարյա նույն բանն է ընդգրկելու գումարած այնպիսի հարցեր, որոնք մշակելու համար պետք է բավականին լուրջ մասնագիտական գիտելիքներ։ Ճիշտ է նախագծում նշվում է, որ դրա համար պետք է կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք անցնեն վերապատրաստումներ, սակայն, ուղղակի վերապատրաստման արդյունքում դժվար թե կարողանանք մարդու մոտ ձևավորել աղետների ռիսկերի գնահատման կոմպետեցիաներ։ Ելնելով սրանից առաջարկում եմ, որ Աղետների ռիսկերի գնահատման և կառավարման պլանները յուրաքանչյուր կազմակերպության համար մշակվեն ԱԻՆ մասնագետների իրական մասնակցությամբ, այլ ոչ թե բոլոր կազմակերպություններին ինչ որ օրինակելի պլանի ձևի տրամադրմամբ։