ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2019 թվականի N –Ն
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՀ կառավարությունը որոշում է.
Հաստատել.
- «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«----» «-------------------------» 2019 թվականի N---- Ն
Ո Ր Ո Շ Մ Ա Ն
ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
- Ներածություն
- Հայաստանի Հանրապետությունում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N1 հավելվածի 14-րդ կետի:
- Ծրագիրը սահմանում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գերակայությունները և ուղղված է Հայաստանի Հանրապետությունում երեխաների՝ ընտանիքներում ներդաշնակ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
- Ծրագրի մշակումն իրականացվել է մասնակցային սկզբունքով՝ ներգրավվելով ոլորտի տարբեր շահեկիցների։ Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։
- Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2000-ականներից սկսած իրականացվում են բարեփոխումներ, որոնք նպատակաուղղված են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովմանը, այդ թվում` կարևորելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար այս իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և նրանց խնամքն ընտանեկան միջավայրում կազմակերպելը։ Բարեփոխումներն ընթացել են մի քանի փուլերով, զարգացնելով ձեռքբերումները և հետևողական աշխատանք տանելով ոււղղելու արձանագրված թերությունները։
- Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում թևակոխեցին նոր փուլ 2014 թվականին (ՀՀ կառավարության 2014թ․ նոյեմբերի 13-ի No 1273-N որոշում), երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ կատարեց 2013-2016 թթ․ ռազմավարական ծրագրում՝ համապատասխանեցնելու իր ռազմավարական քայլերը ՄԱԿ-ի երեխայի այլընտրանքային խնամքի ուղեցույ