Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ռաֆիկ Հակոբյան 26.11.2019 09:00:10 Վեբ օֆ Սայնս (Web of Science) գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսներում հրապարակված հոդվածների 54%-ից ավելին ֆիզիկայից են, սակայն ֆիզիկան բացահայտորեն բացակայում է գերակա ուղղություններում: Սա անթույլատրելի է: Ֆիզիկան և ֆիզիկական տեխոլոգիաները ՀՀ - ի նման պատերազմող երկրի համար ամենագերական են:
2 Harutyun Movsisyan 26.11.2019 16:38:24 Երկրի մասին գիտությունների առաջնահերթություններում, բացի օգտակար հանածոների խելամիտ, տեխնոլոգիապես անվտանգ օգտագործման մասին նշելոց, անհրաժեշտ է զարգացումն այնպես ապահովել, որպեսզի նախ այդ օգտակար հանածոները հայտնաբերվեն և ճիշտ գնահատվեն (հաշվերկվեն), ու միայն դրանից հետո հնարավոր է խոսել դրանց անվտանգ օգտագործման մասին: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել նաև դրանց օգտագործումից պետության ստացած տնտեսական օգուտների և վնասների հարաբերակցության գնահատմանն ուղղված աշխատանքներից: Կարելի է հեշտությամբ զարգացնել այս ոլորտը ՏՀՏ հետ միասին: Բայց այս ամենի մասին կարծես թե ոչինչ չի նշվում: Բոլորը լսել են անվտանգ շահագործման մասին ու գրել են, իսկ թե ինչն են շահագործելու, ոնց, որտեղից և այլն, ոչինչ չկա:
3 Աշոտ Մելքոնյան 28.11.2019 01:10:05 Գերակայությունների ցանկում նպատակահարմար է ավելացնել <<Ֆիզիկա, բնական գիտություններ>>, քանի որ ցանկում, բացի հայագիտությունից, թվարկված բոլոր ոլորտների համար համապիտանին և հիմնարարը ֆիզիկան է: Բացի դրանից, ինչպես նշվում է հիմնավորման մեջ, 2014-2018 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առաջատար՝ Վեբ օֆ Սայնս (Web of Science) գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսներում հրապարակվել է ընդհանուրը 5 397 հոդված, որոցից 2920-ը ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, 1 100-ը՝ կյանքի մասին գիտությունների (կենսաբանություն, բժշկագիտություն), 822-ը՝ ճարտարագիտության և տեխնոլոգիաների (այդ թվում՝ գիտափորձերի նկարագրությունները), 161-ը՝ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում: Այսինքն, ՀՀ-ում հիմնական գիտական ներուժը կենտրոնացած է ֆիզիկայի բնագավառում և անհրաժեշտ է ճիշտ քաղաքականություն վարել այդ ներուժի արդյունավետ օգտագործման ու զարգացման նպատակով: Առաջարկը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած զարգացման ռազմավարական ծրագրին:
4 Աշոտ Մելքոնյան 28.11.2019 01:10:05 Նախագծում ներառել դրույթներ, որոնք կվկայեն ՀՀ կրթական համակարգի բարեփոխման, հատկապես հանրակրթական համակարգի գործունեության որակի ու արդյունավետության կտրուկ բարձրացման անհրաժեշտության նկատմամբ ՀՀ կառավարության մտահոգության և կառուցողական վերաբերմունքի մասին: Այսօր ՀՀ բուհական և գիտական համակարգերում առկա խնդիրները հիմնականում պայմանավորված են ավագ դպրոցի շրջանավարտների շատ ցածր ակադեմիական մակարդակով: Առանց կրթական ճիշտ քաղաքականության շատ դժվար կլինի ապահովել դպրոց-բուհ-գիտություն-գիտատեխնիկական առաջընթաց համակարգի ներդաշնակ ու արդյունավետ զարգացումը:
5 Աշոտ Մելքոնյան 28.11.2019 01:10:05 Գերակայությունների ցանկի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունի նաև գիտակրթական ոլորտի մասին վիճակագրական տվյալների խորը գիտական վերլուծությունը, որից կհետևեն հիմնավորված միջոցառումներ: Օրինակ, Ըստ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2018»-ի տվյալների1՝ 2017 թվականին հանրապետության գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում էր 1 085 ասպիրանտ: Վերջիններիս թվաքանակն ըստ ուղղությունների բերված է նախագծի հիմնավորման Աղյուսակ 1-ում, որից հետևում է, որ ասպիրանտական տեղերի բաշխումը ըստ ոլորտների սխալ է կատարվել, քանի որ տեղերի 63 տոկոսը տրամադրվել է հասարակական, հայագիտական ու հումանիտար ոլորտներին, իսկ ֆիզիկամաթեմատիկական ոլորտին՝ 10,6 տոկոսը, բայց միջազգային գիտական հանդեսներում ՀՀ-ից ներկայացված հոդվածների 54 տոկոսը վերաբերում է ֆիզիկային և աստղաֆիզիկային:
6 Աշոտ Մելքոնյան 28.11.2019 01:10:05 Սրբագրել նախագիծը՝ օտարալեզու եզրույթները կամ վրիպակները բացառելու նպատակով: Օրինակ, էլեմենտներ բառի փոխարեն պետք է գրվի տարրեր:
7 Mariam Haroutunian 09.12.2019 16:28:32 Բացի ուղղությունների արձանագրումից, դրանց գերակա լինելու արդյունքում հետևանքները գրանցելու համար հարկավոր են մեխանիզմներ, այդ թվում նաև ֆինանսավորման փոփոխություններ: Ինչ է ստանալու այս կամ այն ոլորտը գերակա ճանաչվելուց հետո, ինչն է փոխվելու, ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու և ինչպես են դրանք վերահսկվելու: Գերակա ուղղությունների ընդունումն ինքնանպատակ չի կարող լինել: Այդ ուղղությունները զարգացնելու և հզորացնելու պլան է հարկավոր: Տարիներ շարունակ հայտարարվում են գերակա ուղղությունները, սակայն քայլեր չեն ձեռնարկվում դրանք ուժեղացնելու համար: Ի դեպ կա թյուրըմբռնում, որ գերակա է այն ուղղությունը, որից շատ են մասնագետները: Այդ սկզբունքով էլ ֆինանսավորվում են, օրինակ, թեմաները, մինչդեռ հարկավոր է ֆինանսներն ուղղել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ակտիվացում:
8 Հակոբ Ավետիսյան 10.12.2019 11:13:52 Առաջարկում ենք հետևյալը. նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ տեխնոլոգիաներ գերակայության մեջ առանձին ենթակետի տեսքով ավելացնել «քվանտային տեխնոլոգիաների» ոլորտը՝ որպես գերակա ոլորտ, որում հետազոտության և կրթության ներդրումը նպատակ ունի ստեղծել այնպիսի տեղական գիտական ներուժ, որը կնպաստի երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի ներգրավմանը քվանտային հետազոտությունների համաշխարհային մրցավազքին։ Քվանտային տեխնոլոգիաների ենթաբաժինները, այն է՝ քվանտային հաշվարկումները, քվանտային հեռահաղորդակցությունը, քվանտային սիմուլացիան, քվանտային չափագիտությունը նույնիսկ կարճաժամկետ, սակայն հիմնականում երկարաժամկետ հեռանկարում ունենալու են էական դրական ազդեցություն տնտեսության վրա։ Այդ ազդեցությունը ըստ ենթաոլորտների և ըստ մոտավոր ժամանակահատվածների, համապատասխանաբար, հետևյալն է՝ Քվանտային սիմուլացիա. սպասելիքները 0-5 տարում՝ ազդեցություն հետյալ ոլորտների վրա. նյութագիտութուն, բարձր էներգիաների ֆիզիկա, կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա, քվանտային քիմիա, Քվանտային հեռահաղորդակցություն. սպասելիքները 0-5 տարում՝ ազդեցություն հետյալ ոլորտների վրա. անվտանգություն, պաշտպանություն, քվանտային կրիպտոգրաֆիա, պատահական թվերի վավերացված գեներատորներ, քվանտային ժամացույցներ, քվանտային կրկնիչներ (repeaters), Քվանտային չափագիտություն. սպասելիքները 0-5 տարում՝ ազդեցություն հետյալ ոլորտների վրա. առողջապահություն (գերզգայուն ՄՌՏ), գյուղատնտեսություն (հողի, ջրի տակ սկանավորող/չափող սարքեր), էներգաարդյունավետություն, աստղագիտություն, կիսահաղորդիչներ (բարձր լուծողունակության ցուցիչ սարքեր), GPS-ով և առանց դրա նավիգացիոն համակարգեր, Քվանտային հաշվարկումներ. սպասելիքները 10 տարուց՝ ազդեցություն հետյալ ոլորտների վրա. ալգորիթմներ, օպտիմիզացիա, տվյալների փնտրում, բազմաթիվ գերպլոինոմիալ խնդիրների արդյունավետ լուծում՝ ի հեճուկս ներկա անարդյունավետ մեթոդների։ Ինպես և հիմնականում բոլոր նորագույն տեխնոլոգիաների, հատկապես ռադիկալ նորարարության հեռանկար ունեցող քվանտային տեխնոլոգիաների դեպքում, այս ոլորտի գերակա լինելը կնպաստի 21րդ դարին հատուկ «բաց նորարարության» սկզբունքի ներդրմանը, այն է՝ պետության, գիտության, բիզնեսի և հասարակության արդյունավետ համագործակցությանը: Ի հավելումն, քվանտային տեխնոլոգիաների՝ որպես գերակա ուղղություն ներդնելն ու ճանաչելը կնպաստի նաև գործընկերային և դոնորային կազմակերպությունների կողմից համագործակցության ուժեղացմանը։
9 Ավետիք Գրիգորյան 10.12.2019 15:39:19 Առաջարկում եմ տիեզերքի ուսումնասիրությանը վերբերող 5-րդ կետի ա. ենթակետի վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը. "Հաշվի առնելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ռազմավարությունը և աշխարհի զարգացող երկրների արդի միտումը մուտք գործելու առավել հասանելի ու շահավետ դարձած տիեզերական հետազոտությունների և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտները` Հայաստանը պետք է շարունակի իր ավանդույթները նաև այդ ուղղությամբ և իր մասնակցությունն ու ներդրումն ունենա այդ ոլորտներում:"
10 Արփինե Փիլոյան 11.12.2019 13:03:50 Ա. Ալիխանյանի  անվան  Ազգային  Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) Առաջարկում եմ 1. 5)«Տիեզերական ուսումնասիրություններ, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագրոծումը փոխարինել 5) Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրությունները որոնք կայացած դպրոցներ և հաջողություններ ունեն միջազգային գիտահետազոտական դաշտում։ 2. 2) գիտություններ կյանքի փոխարինել 2) գիտություններ կյանքի և երկրի մասին Հիմնավորում՝ Նախ 5)«Տիեզերական ուսումնասիրություններ, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագրոծումը տողում գտնվող երեք մասերը իրար հետ գրեթե չառնչվող ոլորտներ են, երկրորդը՝ դրանք կրկնվում են. խնայողական բնօգտագրոծումը կյանքի մասին գիտությունների էկոլոգիա բաժնի մի ենթամասն է հանդիսանում, իսկ երկրի մասին ուսումնասիւորթյունները նույնպես կարելի է գրել միավորելով կյանքի մասին գիտությունների հետ 5) Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրությունները լավագույնս ինտեգրված են միջազգային գիտությանը (միջազգային տպագրված հոդվածների տոկոսային գերիշխող բաժին, միջազգային համագործակցությունների գերիշխող չափաբաժին), մեծ պոտենցիալ ունեն միջազգային դրամաշնորհներին և ծրագրերին միանալու (միջազգային գիտական դրամաշնորհների և ծրագրերի մասնակցության գերիշխող չափաբաժին), հանդիսանում են նորարարական և տեխնոլոգիական ուսուցման և մնացած բնական գիտությունների կրթական համակարգի հիմքը, հանդիսանում են միջճյուղային ուսումնասիրությունների զարգացման հիմքը։ Ավելի մանրամասն՝ Հայաստանում ամենակայացած ու միջազգային գիտությանը ինտեգրված ուղղությունը հանդիսանում է հիմնարար Ֆիզիկան և աստղաֆիզիկան, ավելին ՝հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան, որը միջազգային գիտությանը մեծ ժառանգություն է տվել, այսօր ունի մեծ ճանաչում և լավագույնս ինտեգրված է միջազգային գիտությանը։ Այսինքն՝ գերակա ուղություններ ընտրելու սկզբունքներիս երկուսը՝ «3) տվյալ ուղղությամբ գիտական դպրոցի առկայությունը կամ դրա հիմնադրման հնարավորությունը» և «2) միջազգայնորեն հեռանկարային համարվող գիտահետազոտական խնդիրների լուծումը», ուղակի կապով կապված են հիմնարար Ֆիզիկան և աստղաֆիզիկայի հետ, որոնք այս պահին միակ ամենակայացած ու հեռանկարային գիտական ճյուղերն են։ Հիմնարար ֆիզիկան անուղակիորեն կապված է և հիմնաքարն է նաև պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական խնդիրների լուծման համար (օրինակ՝ անվտանգության, ռազմական անվտանգություն, վիճակագրություն, մոնիթորինգ, տվյալագիտություն, ՏՏ, արհեստական բանականություն) և ևս մեկ չափորոշիչ հանդիսացող «4) ազգային անվտանգությունից բխող խնդիրների լուծման» համար (ամենաառաջնային խնդիրը կրթության խնդիրն է, որի հիմքը հիմնարար գիտությունն է, եթե ուշադիր լինենք այսօր բոլոր նորարարական տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ֆիզիկոսներ են)։ Այսպիսով, ընդհանրացնելով՝ հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան հանդիսանալով առաջատարը Հայաստանում և լավագույնս ինտեգրված լինելով միջազգային գիտությանը, ամենակայուն ու անփոխարինելի հիմքը և խթանը լինելով բոլոր առաջատար մասնագիտական կրթական ճյուղերի, ունենալով արդեն կայացած դպրոց և միջազգային ճանաչում, պետք է առանձին տողով սահմանվի որպես գերակա ուղղություն, ձևակերպվելով այսպես՝ «Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրություններ» սահմանել գերակա ուղղություն։ Այս տողը պետք է փոխարինի ՝ «5) տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում.» տողին՝ քանի որ այն արդեն պարունակում է նաև տիեզերական ուսումնասիրություններ բաժինը։ Այդ տողում գրված «Երկրի մասին գիտությունը» պետք է միավորվի կյանքի մասին գիտությունների վերաբերյալ տողի հետ, իսկ խնայողաբար բնօգտագործումը կյանքի մասին գիտության շատ փոքր ենթաբաժին է հանդիսանում, կարելի է տեղափոխել այդտեղ։ Այս ամենից բացի բոլոր հետազոտությունների և նորարարական տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքում այս կամ այն ֆիզիկան է, այսպիսով միանշանակ այն պետք է առանձնացվի որպես գերակա ուղղություն ելնելով գերակա ուղղություն ընտրելու նշված փաստաթղթում(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=48864) բերված սկզբունքներից։ 3. Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման չափանիշներից 1) հետազոտությունների իրագործման համար անհրաժեշտ և բավարար պայմանների կամ դրանց ստեղծման հնարավորությունների առկայությունը. 3) տվյալ գիտական ուղղության զարգացման միջոցով միջազգային և տարածաշրջանային խոշոր գիտական ծրագրերին ինտեգրվելու հնարավորությունը. 4) համաշխարհային շուկայում գիտատար ապրանքների և ծառայությունների ուրույն տեղի պահպանման կամ ստեղծման հնարավորությունը Թերևս միայն հիմնարար ֆիզիկան և Աստղաֆիզիկան է բավարարում այս պահին՝ եթե դիտարկենք ստացված միջազցային դրամաշնորհները, համագործակցությունները և ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային ինստիտուտների համար նաև ստեղծվող գիտական սարքաշինությունը, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածները և այլն։ Հաջորդ նշված հետևյալ չափորոշիչները նույնպես այսպես թե այնպես բարձր են ֆիզիկայի տարբեր ճյուղերում և դրանց ներդրման հարցում 5) հանրապետության բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու աստիճանը. 6) ազգային անվտանգության մակարդակի բարձրացման հնարավորությունը. 7) տեխնոլոգիական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը. 8) արդիականությունը` բնապահպանական տեսանկյունից:   Սա նշանակում է, որ մեր ունեցած մարդկային և գիտական, տեխնոլոգիական պոտենցիալի շարունակականությունը ապահովելու համար պետք է հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան զարգացվի և խթանվի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ միարժեքորեն բավարարելով բոլոր նշված սկզբունքներին և չափորոշիչներին և լինելով առաջատարը, հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկայի խթանումը բերում է էլ ավելի միջազգային գիտական նշանակալից դրամաշնորհների ներգրավվում և հարակից ու միջճյուղային ուղղությունների և կրթական համակարգի զարգացմանը։ Ավելացնեմ նաև, որ անվիճելի է, որ հիմնարար Ֆիզիկայի որոշ ճյուղեր հանդիսանում են նաև հիմնաքարային միջճյուղային նշանակության ընդհանուր ուղղություն գրեթե բոլոր տնտեսական և տեխնոլոգիական, ինչպես նաև հասարակական նշանակություն ոլորտներում հետազոտությունների և խթանման համար։ Ինչը և նշված է նախագծի հենց առաջին տողում։ ենթակետերը կարող են լինել՝ Բարձր էներգիաների ֆիզիկա- հաշվի առնելով միջազգային ամենամեծ ինտեգրվածությունը, տվյալագիտության և արհեստական բանականության որպես գործիք օգտագործող ամենակայացած դպրոցը Քվանտային ֆիզիկա, քվանտային համակարգիչներ, քվանտային վիճակագրություն Վիճակագրական ֆիզիկա Տիեզերքի ուսումնասիրություն- առաջատար և հեռանկարային ճյուղեր՝ գրավիտացիոն ալիքներ, ռադիոաստղագիտություն, մութ էներգիա և մութ նյութի հետազոտություններ, սև խոռոչների ուսումնասիրություններ ——————————————- Ա. Ալիխանյանի  անվան  Ազգային  Գիտական Լաբորատորիայի  Տիեզերական  Ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի գիտնականներն ու ճարտարագետները առաջարկում են ավելացնել կարևորագույն թեմաների աղյուսակին  հետևյալ  լրացումները՝   •       4-րդ կետում ՝ «գիտական սարքաշինություն»; •       5-րդ կետում՝ «զարգացնել մոնիտորինգի միջազգային ցանցեր»: ՏՃՖ բաժանմունքի ղեկավար`     Ա. Չիլինգարյան          10/12/2019
11 Մանուկ Բարսեղյան 11.12.2019 14:06:30 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջարկում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» որոշման նախագծի հավելվածի 5-րդ մասում կատարել հետևյալ լրացումները. բ) կետում «պայքարի միջոցառումների» բառերից հետո լրացնել «այդ թվում՝սեյսմիկ անվտանգությանը և երկրաշարժագիտությանը նվիրված հետազոտություննրի» բառերը: գ) կետում «ջրի հասանելիությունը» բառերից լրացնել «որի լուծումը ենթադրում է արդիական բարձր տեխնոլոգիաների կիրառումով ջրամբարաշինարարության ծրագրերի իրականացում» բառերը: ե) կետում «անվտանգ տեխնոլոգիաների» բառերից հետո լրացնել «մասնավորապես, էներգախնայող շինարարական նյութերի կիրառությամբ զրոյական արտանետումներով շենքների և շինությունների նախագծման և շինարարության վերաբերյալ գիտական հետազոտությունների» բառերը: